Artsakhpress

Սպորտ

Մինսկ-2019. Բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ

Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ, 81 կգ քաշային Գոռ Ներսեսյանը հաղթանակ է տարել մեկնարկային մենամարտերում:

Մինսկ-2019. Բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ

Մինսկ-2019. Բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայ մարզիկը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ առավելության է հասել Կոսովոն ներկայացնող Արդիտ Դելիյայի նկատմամբ: 1/8 եզրափակչում Գոռը մրցել է մոլդովացի Անդրեյ Չիրյաչովի հետ և 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարել՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ:
Այսօր պայքարի դուրս եկած բռնցքամարտիկներից քառորդ եզրափակչի ուղեգիր են նվաճել նաև Կարեն Տոնականյանն ու Հովհաննես Բաչկովը:
Քառորդ եզրափակչի իր մենամարտն այսօր կանցկացնի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը: Մեր մարզիկը 1/4 եզրափակչում կմրցի ռումինացի բռնցքամարտիկի հետ: Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ հունիսի 23-ին 5:0 հաշվով առավելության է հասել բելառուս Յահենի Կարմիլչուկի նկատմամբ:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search