Artsakhpress

Հասարակական

Ռոբերտ Քոչարյանը ինքնակամ ներկայացավ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ինքնակամ ներկայացավ Ազգային անվտանգության ծառայության շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ կատարելու դատարանի՝ կալանքի որոշումը:

Ռոբերտ Քոչարյանը ինքնակամ ներկայացավ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ռոբերտ Քոչարյանը ինքնակամ ներկայացավ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԱԾ շենքի դիմաց հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու պահանջում են նրա ազատ արձակումը:
 
Քոչարյանը ողջունեց իր աջակիցներին, իսկ լրագրողների հարցին, թե ինչ կարծիքի է Վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ, նա պատասխանեց.
 
«Կարծում եմ դուք տեսել եք, որ ոչ օրենք կա, ոչ օրինականություն»:
 
Վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 25-ի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:
 
Բացի այդ, դատարանը որոշել է Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել և տվյալ դատական գործը ուղարկել նույն դատարան նոր քննության:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search