Artsakhpress

Միջազգային

Թրամփը հզոր հարված է խոստացել Իրանին ԱՄՆ-ի դեմ ցանկացած հարձակման պարագայում

ԱՄՆ նախագահ Թրամփը սպառնացել է Միացյալ Նահանգների դեմ ցանկացած նոր հարձակման դեպքում Իրանին հզոր պատասխան հասցնել՝ ընդհուպ մինչև ոչնչացում:

Թրամփը հզոր հարված է խոստացել Իրանին ԱՄՆ-ի դեմ ցանկացած հարձակման պարագայում

Թրամփը հզոր հարված է խոստացել Իրանին ԱՄՆ-ի դեմ ցանկացած հարձակման պարագայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համապատասխան հայտարարությունն ԱՄՆ առաջնորդը հրապարակել է Twitter-ում:
«Իրանի  հրապարակած գերագույն աստիճանի անիրազեկ և վիրավորական հայտարարությունը ցույց է տալիս միայն, որ իրենք չեն հասկանում իրերի իրական դրությունը: Ցանկացած հարձակում Իրանի կողմից ամերիկյան յուրաքանչյուր նպատակակետի ուղղությամբ կարձագանքվի հսկայական և գերազանցող ուժով», - tert.am-ի փոխանցմամբ՝ գրել է ԱՄՆ առաջնորդը:
«Իրանի ղեկավարությունը չի հասկանում «սիրալիրություն» կամ «կարեկցանք» բառերը և երբեք էլ չի հասկացել: Ցավոք, նրանք հասկանում են միայն ուժն ու հզորությունը, և ԱՄՆ-ն ներկայում հանդիսանում է ամենահզոր ռազմական ուժն աշխարհում», - գրել է Թրամփը մեկ այլ գրառման մեջ՝ հավելելով, որ «իրանցի ժողովուրդը տառապում է և առանց պատճառի: Նրանց ղեկավարությունն իր ողջ գումարը ծախսում է ահաբեկչության վրա»:
Հիշեցնենք, որ նախագահ Թրամփը նախօրեին հրամանագիր է ստորագրել, որով նախատեսվում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացում:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search