Artsakhpress

Սպորտ

Մինսկ-2019․ Լիլիթ Պողոսյանը հաղթեց երկրորդ խաղում

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են Եվրոպական երկրորդ խաղերը:

Մինսկ-2019․ Լիլիթ Պողոսյանը հաղթեց երկրորդ խաղում

Մինսկ-2019․ Լիլիթ Պողոսյանը հաղթեց երկրորդ խաղում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր՝ մրցումային հինգերորդ օրը, պայքարը շարունակել է բադմինտոնի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը:
Մեր մարզուհին ընդգրկված է A խմբում:
Երկրորդ խաղում Լիլիթը մրցեց Մոլդովայի ներկայացուցիչ Վլադա Ջինջայի հետ։ Լիլիթը հիասքանչ հանդիպում անցկացրեց։ Առաջին սեթում հայ մարզուհին հաղթեց 21-15 հաշվով։ Երկրորդ սեթում չնայած միավորների մեծ տարբերությամբ զիջելուն՝ Լիլիթը կարողացավ կամային բարձր հատկանիշներ դրսևորել և հաղթել 23-21 հաշվով։ 
Հիշեցնենք, որ երեկ Լիլիթ Պողոսյանը 0-2 հաշվով պարտվել էր Իսրայելի ներկայացուցիչ Կեսենիա Պոլիկարպովային։
Խմբի առաջատարը Դանիայի ներկայացուցիչ Լին Կյաերսֆելդն է, ով երկրորդ խաղում նույնպես առավելության է հասել այս անգամ արդեն Կեսենիա Պոլիկարպովայի նկատմամբ։ Վաղը Լիլիթը մրցելու է հենց դանիացի մարզուհու հետ։ 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search