Artsakhpress

Սփյուռք

Ստամբուլի նորընտիր քաղաքապետը պատմել է, որ հայ ճարտարապետի շնորհիվ է իր ծննդավայրը նորովի բացահայտել

Ստամբուլի նորընտիր քաղաքապետ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առանցքային գործիչներից Էքրեմ Իմամօղլուն նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել է իր համար նշանակալի դեր ունեցած հայ ճարտարապետի մասին:

Ստամբուլի նորընտիր քաղաքապետը պատմել է, որ հայ ճարտարապետի շնորհիվ է իր ծննդավայրը նորովի բացահայտել

Ստամբուլի նորընտիր քաղաքապետը պատմել է, որ հայ ճարտարապետի շնորհիվ է իր ծննդավայրը նորովի բացահայտել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հեռուստաեթերից պատմելով այդ մասին՝ Իմամօղլուն մի դրվագ է ներկայացրել իր կյանքից։ Նշել է, որ 1990-ական թվականներին իր մերձավոր շրջապատում կար մի հայ ճարտարապետ կար, ով լիովին փոխել է քաղաքների ու շինությունների մասին իր պատկերացումները։ Խոսքը Թուրքիայում հայտնի հայզագի ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլուի մասին է, փոխանցում է ermenihaber-ը:
Նորընտիր քաղաքապետը վերհիշել է, թե ինչպես է հայ ճարտարապետի հետ միասին շրջել իր ծննդավայր Տրապիզոն քաղաքում։ Իմամօղլուն առաջարկել է գնալ քաղաքից դուրս և բնության գրկում զբոսնել, բայց հայ ճարտարապետը առարկել է՝ ասելով որ Տրապիզոն քաղաքում դիտարժան շատ վայրեր կան։
Իմամօղլուն զարմացել է, թե Տրապիզոնում բացի բետոնե շենքերից ուրիշ ինչ կա տեսնելու, բայց չի առարկել և իր խոսքերով Զաքարիա ճարտարապետի ուղեկցությամբ նորովի է բացահայտել իր իսկ ծննդավայրը և դրանից հետո սկսել է բոլորովին այլ աչքով նայել Տրապիզոնին։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Search