Artsakhpress

Միջազգային

Իտալացի հայագետ Մարկո Բայսին շնորհվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում

Սույն թվականի հունիսի 26-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը որոշեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում շնորհել իտալացի հայագետ Մարկո Բայսին հայագիտության ասպարեզում վաստակաշատ գործունեություն ծավալելու համար:

Իտալացի հայագետ Մարկո Բայսին շնորհվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում

Իտալացի հայագետ Մարկո Բայսին շնորհվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից հայտնում են, որ Մարկո Բայսն աշխատում է Հռոմի արևելագիտության պապական ինստիտուտում, ղեկավարում է հայոց լեզվի բաժինը: Նա աշխատում է նաև Բոլոնիայի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնում: Մարկո Բայսի դոկտորական ատենախոսությունը նվիրված է եղել հայագիտությանը: Նա շուրջ 60 հայագիտական աշխատության հեղինակ է: Հրատարակել է «Կովկասյան Ալբանիա էթնոսը, պատմությունը, տարածքը՝ ըստ հունական, լատինական և հայկական աղբյուրների» մենագրությունը, 1969թ-ին հայերենից իտալերեն է թարգմանել և հրատարակել Փավստոս Բուզանդի Պատմությունը, հրատարակել է Հայաստանի մասին իտալական դիվանագիտական փաստաթղթերի ժողովածուն /1891-1916թթ./: Իտալիայում կազմակերպել է բազմաթիվ հայագիտական գիտաժողովներ, հայտնում է News.am-ը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Ռուսատանը, որպես պետություն թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հարցն անարդար լուծում ստանա. Կոնստանտին Զատուլին

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Փաշինյանը տեղում կոշտ պատասխանել է Ալիևին

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Search