Artsakhpress

Հասարակական

Արցախի վիճակագրական համակարգն անցել է դժվարին, բայց և պատվաբեր ուղի. ոլորտի աշխատակից

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր՝ հունիսի 26-ին, տեղի է ունեցել Արցախի վիճակագրական համակարգի կազմավորման 95-ամյակի կապակցությամբ պարգատրման հանդիսավոր արարողություն:

Արցախի վիճակագրական համակարգն անցել է դժվարին, բայց և պատվաբեր ուղի. ոլորտի աշխատակից

Արցախի վիճակագրական համակարգն  անցել  է  դժվարին, բայց  և պատվաբեր   ուղի. ոլորտի  աշխատակից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ: Պարգևատրումից  հետո   «Արցախպրես»-ի   թղթակցի    հետ  զրույցում  ԱՀ  նախագահի  կողմից  արժեքավոր  նվերի  արժանացած  ազգային  վիճակագրական  ծառայության     աշխատակազմի  հետազոտությունների   և  ուսումնասիրությունների  բաժնի  պետ Լեոնիդ  Սողոմոնյանն  ասել է, որ  ԱՀ  նախագահը    մշտապես  ուշադրության   կենտրոնում  է  պահում  ինչպես  իրենց  ոլորտի  աշխատակիցներին, այնպես  էլ  իրենց կողմից կատարված  աշխատանքները:
«Մեր   աշխատանքները  հիմնականում    կապված    են սոցիալական,  ժողովրդագրական, բնապահպանական    տեղեկատվությունների   հավաքագրման, ամփոփման  և   հրապարակման  հետ: Ավելի  քան   11   տարի  է, ինչ  աշխատում  եմ    ազգային  վիճակագրական   ծառայությունում: Աշխատանքային  վերջին  հինգ  տարիներին զբաղվում  եմ     հետազոտությունների     և  ուսումնասիրությունների  բաժնում: Մեր  աշխատանքն  առաջին    հերթին      կապված  է   տնային  տնտեսությունների  այցելությունների, նրանց   խնդիրների  և  դժվարությունների    հետ: Այդ   խնդիրները  վերհանելը  և   դրանք   հասցնելը  պատկան  մարմիններին   լուրջ  աշխատանք  է»,-մասնավորապես  ասել  է  Լ. Սողոմոնյանը:
Խոսելով  ազգային  վիճակագրական   ծառայության  անցած   95  տարիների  մասին՝  Լ. Սողոմոնյանն  ասել է, որ  իրենք  անցել  են   դժվարին, բայց  և պատվաբեր   ուղի:
Նա  նշել է, որ  ՀՀ  վիճակագրական  կոմիտեի  հետ      համագործակցության  հուշագրի  կնքումից  հետո իրենք  ավելի  մեծ  հնարավորություններ   են  ստացել.  այդ  շրջանակներում   իրենց  գործընկերները  շատ  են օգնում  Արցախում միջազգային   չափանիշներին  համապատասխան   աշխատանքներ  կատարելուն:
«Երախտագիտություն»  մեդալի  արժանացած  վիճակագրության Ասկերանի  շրջանային բաժնի պետ Սուրեն  Թովմասյանի  խոսքով՝ ստացած  պարգևը    որքան  ոգևորիչ,  այնքան  էլ   պարտավորեցնող  է:
Անդրադառնալով  վիճակագրության  շրջանային    կառույցների  գործունեությանը՝  նա  ասել  է, որ   չնայած  շրջանային  կառույցների  աշխատանքը դժվար է, բայց  իրենք  փորձում  են  գտնել   ելք, որ աշխատանքներն  իրականացվեն     պատշաճ   ձևով:
Ս. Թովմասյանը  շնորհավորել է ոլորտի   բոլոր  աշխատակիցներին՝ մաղթելով   բեղմնավոր  աշխատանք  ու    նորանոր  ձեռքբերումներ, և երախտագիտություն  հայտնել  երկրի  ղեկավարությանը՝  իրենց  աշխատանքը  գնահատելու     համար:   

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search