Artsakhpress

Հասարակական

ԱրՊՀ-ում տեղի է ունեցել մագիստրոսների դիպլոմների հանձնման արարողություն

Արցախի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել մագիստրատուրան գերազանցությամբ ավարտած շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողություն:

ԱրՊՀ-ում տեղի է ունեցել մագիստրոսների դիպլոմների հանձնման արարողություն

ԱրՊՀ-ում   տեղի  է ունեցել մագիստրոսների դիպլոմների հանձնման արարողություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   2018-2019 ուսումնական տարում ԱրՊՀ-ում  մագիստրոսի կոչում է ստցել  145 շրջանավարտ, որից 42-ը գերազանցության դիպլոմակիր են:  Բակալավրի  որակավորման  աստիճան է  ստացել  524 շրջանավարտ, որից   85-ը` գերազանցության դիպլոմով:
 Միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է եկել  ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը:
 
Շնորհավորելով  շրջանավարտներին՝  նա  ասե էլ, որ    բուհում  ստացած   գիտելիքներն  ուսանողները  կարողանալու  են   օգտագործել    իրենց  հետագա   գործունեության  մեջ:
Ռեկտորը  համոզմունք  է  հայտնել, որ      մի  քանի  տարի  հետո  Արցախի  Մայր  բուհն  ունենալու է միջազգային չափանիշներին համապատասխան շենքային պայմաններ, ինչն էլ նպաստելու է ոչ միայն բակալավրիատի, այլև մագիստրատուրայի զարգացմանը:
ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանն  էլ   իր  ելույթում  ասել է, որ  Արցախի  ներկան և ապագան գրագետ ու   զարգացած    երիտասարդությունն  է:
 
Նա  շրջանավարտներին  հորդորել  է, համարձակորեն քայլել առաջ, խիզախել, գնահատել  սեփական ուժերը և հասնել  ցանկալի  բարձունքների:
Բանասիրական ֆակուլտետի  դեկան Լուսինե  Մարգարյանը,    շնորհավորելով  ներկաներին    դիմել  է  շրջանավարտներին. «Վստահ  եմ,  որ   ձեզնից   յուրաքանչյուրն  իր   ներդրումն  է  ունենալու   Արցախի  զարգացման  ու  բարգավաճման  գործում»:
Շրջանավարտներին շնորհավորել և բարեմաղթանքի խոսք են հղել նաև  համալսարանի պրոռեկտորները, ֆակուլտետների   դեկանները:
ԱրՊՀ հայ գրկանության պատմություն  մասնագիտության  մագիստրոսի  աստիճան   ստացած  Հերմինե  Հովհաննիսյանը  մեզ  հետ  զրույցում   ասել է,  որ   իրենց   կյանքում մեծ  է   բուհի  դասախոսների  դերը, որի  համար   շնորհակալություն  է   հայտնել  համալսարանի   պրոֆեսորադասախոսական  կազմին:
 
«Մենք     մեր  ստացած գիտելիքներով  ձգտելու  ենք      հզորացնել  մեր  հայրենիքը: Կարծում  եմ՝  մեզնից  յուրաքանչյուրը    դերակատարություն  կունենա   այդ  նվիրական  գործում: Շնորհավորում  եմ  բոլորիս  և  մաղթում կանաչ  ճանապարհ, մեր  գրիչը  թող  միշտ  բեղուն  լինի  և   հաջողությունները  միշտ  ուղեկից  լինեն  մեզ»,-մասնավորապես    ասել  է   Հ.  Հովհաննիսյանը: 
Մագիստրոսներն  իրենց   դիպլոմները, ինչպես  նաև   խորհրդանշական նվերներն ստացել են բուհի ռեկտորի և պրոռեկտորների ձեռքից: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Search