Սիրիայի քդական ուժերը հարձակում են գործել Թուրքիայի զինված ուժերի կողմից վերահսկվող Սիրիայի Աֆրին շրջանի թուրքական ռազմաբազայի վրա:
Սիրիայում քրդերը հարձակվել են թուրքական ռազմաբազայի վրա
Հիշեցնենք, որ 2018թ.-ին Թուրքիան Աֆրինում իրականացրեց «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան, որի հետևանքով Աֆրինը դուրս եկավ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողությունից: Այդ ուժերին պաշտոնական Անկարան համարում և հայտարարում է ահաբեկիչներ: