Artsakhpress

Ռազմական

ՀՀ պաշտպանության փոխնախարար Բալայանը մարզպետարանների շտաբային մարզումների շրջանակներում հավաք-պարապմունք համակարգել է

ՀՀ մարզպետարանների շտաբային մարզումների շրջանակներում հունիսի 26-ին, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ), անցկացվել է հավաք-պարապմունք, որին մասնակցել են ՀՀ մարզպետները, փոխմարզպետները, մարզպետարանների և Երևանի զորահավաքային նախապատրաստման շտաբների պետերը:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Բալայանը մարզպետարանների շտաբային մարզումների շրջանակներում հավաք-պարապմունք համակարգել է

 ՀՀ պաշտպանության փոխնախարար Բալայանը մարզպետարանների շտաբային մարզումների շրջանակներում հավաք-պարապմունք համակարգել  է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման սկզբում հյուրերին ողջունել է միջոցառման ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ ընդգծելով պարապմունքի տեսական և գործնական կարևորությունը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը և դասախոսություններ կարդացել ժամանակակից պատերազմների բնույթին և օպերատիվ պատրաստմանը վերաբերվող թեմաներով:
Պաշտպանությանը պետության պատրաստման և ռազմավարական զսպման թեմաներով դասախոսություններ է կարդացել ՊԱՀՀ-ի ավագ սպա, ՊԱՀՀ-ի հայցորդ, փոխգնդապետ Առլեն Շահվերդյանը` առանձնացնելով բնակչության պատրաստումը պատերազմին և դրա շրջանակներում քաղպաշտպանության խնդիրները:
Հավաք-պարապմունքի ընթացքում մարզպետները հնչեցրել են իրենց հուզող հարցերը: Դասախոսությունների ընթացքում և դրանց ավարտին ծավալվել են կառուցողական քննարկումներ:
Ամփոփելով հանդիպումը, պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն իր գոհունակությունն է հայտնել, նշելով, որ մոտ ապագայում կազմակերպվելու է հերթական հավաք-պարապմունքը` տեսական գիտելիքները և գործող կարգավորումները գործնականում կիրառելու միջոցով առկա խնդիրների վեր հանման և դրանց լուծման նպատակով:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search