ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գծով վարչության փոխղեկավար, գնդապետ Իգոր Պետուխովը հրաժարականի մասին դիմում է ներկայացրել ռուս լրագրող Իվան Գոլունովի գործի ֆոնին:
ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գծով վարչության պետի տեղակալը հրաժարական է տվել լրագրող Իվան Գոլունովի ձերբակալության դեպքից հետո
Ներկա պահին Պետուխովն արձակուրդում է գտնվում, հրաժարականի մասին հրամանագիրը դեռ չի ստորագրվել: Գործակալության աղբյուրը հայտնել է, որ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը չի հանդիպել Պետուխովի հետ, երբ հարցում է իրականացրել լրագրող Գոլունովին ձերբակալած ոստիկանների և նրանց ղեկավարության շրջանում:
Վերջինիս նախկին ղեկավարը, ՌԴ ՆԳՆ Մոսկվայ գծով վարչության ղեկավար Անդրեյ Պուչկովն անվելի վաղ ազատվել է աշխատանքից՝ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով:
Պաշտոնից հեռացվել է նաև վերոնշյալ վարչության թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ղեկավար Անդրեյ Շչիրովը, որը վերահսկել է Գոլունովի ձերբակալությունը:
Հիշեցնենք, որ ամսվա սկզբին Գոլունովը ձերբակալվել էր Մոսկվայում՝ թմրանյութերի պատրաստման և իրացման կասկածանքով: Ձերբակալությունից 5 օր անց նրան ազատ են արձակել կալանքից:
Ազատության մեջ հայտնվելուն պես Գոլունովը հայտարարել է, որ երբեք թմրանյութեր չի օգտագործել և իր մոտ երբեք չի պահել որևէ տեսակի թմրանյութ: