Artsakhpress

Միջազգային

Փարիզի դատախազությունը հայտնել է Նոտր Դամում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը

Չհանգցրած ծխախոտը կամ էլեկտրականության հետ կապված խնդիրները դիտարվում են որպես Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հնարավոր պատճառ։

Փարիզի դատախազությունը հայտնել է Նոտր Դամում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը

Փարիզի դատախազությունը հայտնել է Նոտր Դամում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է  France info-ն՝ հղում անելով Փարիզի դատախազությանը։


Դատախազությունը բացառում է հրդեհի  քրեական տարբերակը։

«Որևէ տվյալ չկա, որ թույլ կտա խոսել քրեական վարկածի մասին»,- ասել են դատախազությունից։

Միաժամանակ նշվում է, որ «էլեկտրականության համակարգի խնդիրները» կամ «վատ հանգցրած ծխախոտը» կարող էին դառնալ հրդեհի պատճառ։ Դատախազությունից հայտնել են, որ Նոտր Դամում բռնկված  հրդեհի հստակ պատճառը նախաքննության ընթացքում չի պարզվել։ Այժմ պետք է անցկացվեն փորձագիտական աշխատանքի հիման վրա ավելի խորը ուսումնասիրություններ:

Տաճարում հրդեհը բռնկվել էր ապրիլի 15-ին, ինչի հետևանքով փլվել է տաճարի որոշ հատվածներ։
Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։ 1991 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Search