Artsakhpress

Հասարակական

Վրաստանը պատրաստ է ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հարցում Հայաստանին տրամադրել խորհրդատվություն

Վրաստանը մեծապես կարևորում է Հայաստանի պատրաստակամությունը՝ ակտիվացնելու վիզային ռեժիմի ազատականացման համար Եվրամիության հետ աշխատանքները:

Վրաստանը պատրաստ է ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հարցում Հայաստանին տրամադրել խորհրդատվություն

Վրաստանը պատրաստ է ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հարցում Հայաստանին տրամադրել խորհրդատվություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը պատրաստ է ցուցաբերել ցանկացած տիպի խորհրդատվություն: Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի բացմանն իր խոսքում այս մասին ասաց Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին:
Փոխվարչապետը նախ նշեց՝ իրենց համար ուրախալի է, որ Հայաստանը պատրաստվում է ակտիվացնել աշխատանքները ԵՄ-ի հետ հարաբերություններում՝ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների, աշխատանքների առումով: «Ցանկացած հարցում, ցանկացած խորհրդատվության ցուցաբերման պատրաստակամություն ենք հայտնում: Բացի այդ, ԵՄ-ի ձևաչափում պատրաստ ենք ձեզ ընդունել այն նշանակալի հանդիպումներին, որ Վրաստանում պլանավորվում է այս ամառ: Հուլիսին Բաթումում կկայանա Արևելյան գործընկերության երկրների առաջին ներդրումային ֆորումը, որտեղ Արևելյան գործընկերության երկրները իրենց ներդրումային ներուժը կներկայացնեն: Հուսով ենք, որ Հայաստանը բարձր մակարդակով կներկայացվի հուլիսի 11-12-ին Վրաստանում կայանալիք միջոցառմանը, որը նվիրված է Արևելյան գործընկերության 10-ամյակին»,-նշեց փոխվարչապետը:
Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերին Վրաստանում պլանավորվում է նաև Մետաքսի ճանապարհի ֆորումի անցկացում, որտեղ բարձր մակարդակի երկխոսության հարթակ է ստեղծվելու: Եվ փոխվարչապետը կարևոր համարեց նաև Հայաստանի ներկայացումը այդ հանդիպումներին:
Մայա Ցկիտիշվիլին կառավարության անունից Հայաստանին շնորհակալություն հայտնեց այն պատրաստակամության համար, որ Հայաստանի բարձր քաղաքական դեմքերն արտահայտում են՝ հաջակցություն Վրաստանի: Նա շնորհակալություն  հայտնեց այն դիրքորոշման համար, որ Հայաստանն արտահայտում է  միջազգային ասպարեզում Վրաստանի համար կարևորագույն հարցերի լուծման առումով:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Search