Artsakhpress

Քաղաքական

ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 27-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման հարցերով նախարար Կարմելո Աբելային: 

ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի և Մալթայի ԱԳՆ ղեկավարները  բարձր են գնահատել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական շփումները միջազգային հարթակներում և կարևորել երկկողմ ձևաչափով մալթական  պատվիրակության առաջին այցը Հայաստան, որը վկայում է հայ-մալթական օրակարգի առավել խորացման և հարստացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու փոխադարձ պատրաստակամության մասին: Զրուցակիցներն  ընդգծել են այս տարվա փետրվարին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ հուշագրի ստորագրումը՝ որպես լավ խթան Հայաստանի և Մալթայի միջև առկա քաղաքական երկխոսության ներուժի լիարժեք կիրառման ուղենշման համար:   
Արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Առանձնահատուկ կարևորվել է առևտրատնտեսական հարաբերությունների խթանման ուղղությամբ նախաձեռնությունների մշակումն ու իրագործումը, ընդգծվել համապատասխան իրավապայմանագրային հիմքի ընդլայնման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: 
Զոհրաբ Մնացականյանը և Կարմելո Աբելան անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը՝ շեշտելով  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը՝ որպես ԵՄ կառույցի և անդամ երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ամուր իրավական հենքի: Արևելյան գործընկերության 10-ամյակի համատեքստում ընդգծվել է, որ հոբելյանական տարին լավ առիթ է անդրադառնալու արձանագրված ձեռքբերումներին և ուրվագծելու համատեղ աշխատանքի հեռանկարները: Երկուստեք կարևորվել է նաև մարդկանց միջև շփումների խթանումը և ընդլայնումը՝ որպես պետությունների միջև կապերի ամրապնդման կարևոր գործոն:
Զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև առկա համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը նաև միջազգային կառույցներում՝ այդ առումով առանձնահատուկ կարևորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մալթացի իր գործընկերոջը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ ընդգծելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և այս շրջանակներում հրադադարի ռեժիմի ամրապնդման, ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: 
Հանդիպման ավարտին կողմերը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:
Նույն օրը՝ առավոտյան, Մալթայի ԱԳ նախարարը և նրա գլխավորած պատվիրակությունն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search