Artsakhpress

Մշակույթ

Վայոց ձորի թատերախումբը Ստեփանակերտում բեմադրում է «Ատամնաբույժն արևելյան» կատակերգությունը

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Վայոց ձորի թատերախումբը բեմադրում է Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» կատակերգությունը:

Վայոց ձորի թատերախումբը Ստեփանակերտում բեմադրում է «Ատամնաբույժն արևելյան» կատակերգությունը

Վայոց ձորի թատերախումբը Ստեփանակերտում   բեմադրում  է   «Ատամնաբույժն արևելյան» կատակերգությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հ. Պարոնյանի առաջին կատակերգությունը` «Ատամնաբույժն արևելյան»-ը, մի զվարճալի պիես է, որն անդրադառնում է խնամախոսության միջոցով կայացած ամուսնություններին և հավատարմության  խնդրին:
«Ատամնաբույժն արևելյան»   ներկայացումը   մտորելու առիթ  է  տալիս  հետևյալի  մասին. «Այն միջավայրում, որտեղ այլասերվում են ընտանեկան հարաբերությունները, որում զույգերը ձգտում են միմյանց գերեզմանը փորել: Ի՞նչ կլինի, եթե ամուսինների, նախկին և նոր սերերի, երեխաների և նշանածների միջև հարաբերությունները խառնվեն ու միահյուսվեն իրար»:  
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  Վայոց ձորի  թատերախմբի    գեղարվեստական  ղեկավար  Յուրի  Բարսեղյանն ասել է, որ  չնայած  թատերախումբն  ստեղծվել  է  2019  թվականին, բայց  իրենք    հասցրել   են  մի  քանի   ներկայացում   բեմադրել:
«Մեզ  համար    շատ  հաճելի  է  լինել  Արցախում,   արցախցի   հանդիսատեսը    մեծ  սիրով    ու  ջերմությամբ է    ընդունել  մեզ: Այսուհետ  ևս   պարբերաբար  այցելություններ  կկազմակերպենք  Արցախում՝  ներկայացնելով   մեր  նոր   բեմադրությունները»,-ավելացրել  է  Յու. Բարսեղյանը՝  նշելով, որ  այսօր՝   հունիսի  28-ին,  Ստեփանակերտի  մշակույթի  և  երիտասարդության  պալատում  իրենք  զինվորականների  համար   ևս  հանդես  են  գալու   երկու   ներկայացմամբ, ինչպես  նաև  մեկ  ներկայացում  քաղաքացիների  համար: «Ատամնաբույժն արևելյան» կատակերգությունը    բեմադրվել է   նաև  Շուշիում, իսկ  հունիսի   29-ին՝  կբեմադրվի  Գորիսում:
 
Կատակերգության     գլխավոր    դերակատար  Սմբատ  Առաքելյանը, ով ներկայացման  մեջ  հանդես  է եկել   պրն  Թափառնիկոսի    կերպարով,    մեզ  հետ  զրույցում  ասել է, որ   պիեսի   հիմնական  ասելիքն    աշխարհում  տարածված  խնդիրն  է՝  ընտանեկան  հարաբերություններ  և    աշխարհիկ  հարցեր: Ներկայացումն  ուսուցողական   նպատակ  ուներ:
«Մեր   ասելիքը  նաև այն էր, որ  ընտանիքում  ամուսիններով   պետք  է   իրար   սիրեն, հարգեն,  և  որոշումները  կայացնեն  համատեղ: Մարդիկ   պետք  է սովորեն  ուրիշների  սխալի  վրա: Մեր  հանդիսատեսը  պետք  է   ներկայացումից  դասեր քաղի»,-նշել  է  Ս. Առաքելյանը: 

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search