Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում նշվել է հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը (լուսանկարներ)

Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առթիվ այսօր՝ հունիսի 29-ին, Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում կազմակերպվել է հիշատակի միջոցառում:

Ստեփանակերտում նշվել է հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը (լուսանկարներ)

Ստեփանակերտում նշվել է հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  ԱՀ  նախագահ  Բակո Սահակյանը, Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև  արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը, պետական  այրեր, անհայտ կորած ազատամարտիկների  հարազատներ, զինվորականներ,  հյուրեր     ծաղիկներ   և  ծաղկեպսակ  են  տեղադրել  Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին:
Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև  արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը    հանդես  է  եկել    օրհնանքի  խոսքով:
Նա  իր  խոսքում   մասնավորապես  ասել է. «Բոլոր  ժամանակներում   մենք   ի  վիճակի  ենք  եղել  հաղթահարելու մեր  առջև  ծառացած    դժվարությունները  և    դեռ   պիտի  շարունակենք  հաղթահարել:  Խոնարհվելով    Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված  հուշակոթողի առաջ,  ասում ենք՝  մեր   գործն  արդար  է, ձեր   վճարած  գինն  իզուր չէ: Այն   շատ  թանկ  է  մեր  անկախության  և   ազատության  համար.  մենք այն   շարունակելու  ենք  մինչև  վերջնական   հաղթանակ»:
Մեզ  հետ  զրույցում  ԱՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանն  ասել  է, որ  Արցախում    պաշտոնապես  գրանցված  է  773  անհայտ  կորած, որից  250-ն  ազտամատիկներ են, իսկ    523-ը՝   խաղաղ  բնակիչներ:
«Մեր  կազմակերպության   ստեղծման   21  տարիների  ընթացքում  հաջողվել  է  2000  թվականին՝  բանակցությունների  արդյունքում,   փրկագնի   դիմաց   ազատել  Ասկերանի  շրջանի   մեկ  բնակչի:  Իսկ  2003  թվականին՝  անհայտ կորածների հարցերով զբաղվող հանրապետական  հանձնաժողովի, Կարմիր  խաչի   միջազգային  կոմիտեի  և  իրավապահ  մարմինների     համատեղ   միջնորդությամբ Մարտակերտի  շրջանի   մեկ  բնակչի   դիակն է  փոխանակվել: Անհայտ  կորածների  վերաբերյալ  ունենք     բազմաթիվ   տեղեկություններ, որոնց  մասին  տեղեկացրել  ենք  իրավապահ  մարմիններին  և համապատասխան  հանրապետական  հանձնաժողովին»,-տեղեկացրել  է  Վ. Գրիգորյանը:
Անհայտ  կորած  ազատամարտիկի    մայր  Շուշիկ Հայրապետյանի խոսքով՝  ինքը   միայնակ  է  ապրում  Ասկերանի    շրջանի  Ավետարանոց  համայնքում,    և  արդեն   շուրջ   25  տարի  է  ինչ  որդին՝ Հենրիխ   Հայրապետյանը  գերության մեջ  է,  և  որևէ  տեղեկություն       դեռ   չի  ստացել:   

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search