«Արարիչ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնության և «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի համատեղ աջակցությամբ այսօր՝ հունիսի 29-ին, Արցախի պետական համալսարանի գերազանց առաջադիմությամբ սովորող սոցիալական տարբեր կարգավիճակի ընտանիքների 14 ուսանող մեկնել է Ռուսաստանի Դաշնության Գելենջիկ քաղաք: