Artsakhpress

Մշակույթ

Հռոմում հազվագյուտ միջնադարյան որմնանկար է հայտնաբերվել՝ Քրիստոսի պատկերով

Հռոմի Սանտ Ալեսիո եկեղեցում հայտնաբերվել է 12-րդ դարին թվագրվող հազվագյուտ որմնանկար, որը դեռևս ամբողջությամբ չի ազատվել այն թաքցնող պատից:

Հռոմում հազվագյուտ միջնադարյան որմնանկար է հայտնաբերվել՝ Քրիստոսի պատկերով

Հռոմում հազվագյուտ միջնադարյան որմնանկար է հայտնաբերվել՝ Քրիստոսի պատկերով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ ներկայացնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իտալական աղբյուրին, որմնանկարում պատկերված են սուրբը, որի պատվին օծվել է տաճարը, և Հիսուս Քրիստոսը: Հետազոտող Կլաուդիա Վիջանին, որը հայտնաբերել է Հռոմի համար հազվագյուտ նմուշը, պատմել է, որ ամեն ինչ սկսվել է առեղծվային փաստաթղթից, որն իրեն հանդիպել է արխիվներն ուսումնասիրելիս:
Հռոմի մշակութային ժառանգության պահպանության գծով անհայտ պաշտոնյան 1965 թվական գրել էր, որ զանգակատան պատերի ամրացման աշխատանքների ժամանակ որմնանկար է հայտնաբերվել, որը լավ է պահպանվել, բայց միևնույն ժամանակ չէր նշել, թե որ եկեղեցու մասին է խոսքը:
Որոշ ժամանակ է պահանջվել այն հայտնաբերելու համար: Հազվագյուտ հայտնագործության մասին հայտնի է դարձել հունիսի 29-ին՝ Հռոմի երկնային հովանավոր սրբեր Պետրոսի և Պողոսի օրը:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Հայտնի է դարձել Երևան - Մոսկվա չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի պատճառը

Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան

Search