Artsakhpress

Տնտեսական

Բնակչությանը հորդորում ենք զերծ մնալ փողոցում՝ արևի ճառագայթների տակ վաճառվող ձմերուկ գնելուց. ՍԱՊԾ պետ

Հաշվի առնելով շոգ եղանակները և սեզոնի ռիսկայնությունը՝ ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) կոչ է անում բնակչությանը՝ հնարավորինս խուսափել փողոցային առևտրից օգտվելուց, մասնավորապես՝ չգնել արևի տակ վաճառվող կրեմային հրուշակեղեն, ձմերուկ, ձու և ձկնամթերք:

Բնակչությանը հորդորում ենք զերծ մնալ փողոցում՝ արևի ճառագայթների տակ վաճառվող ձմերուկ գնելուց. ՍԱՊԾ պետ

Բնակչությանը հորդորում ենք  զերծ մնալ փողոցում՝ արևի ճառագայթների տակ վաճառվող ձմերուկ գնելուց. ՍԱՊԾ  պետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի   հետ   զրույցում  ասել է ԱՀ   գյուղատնտեսության  նախարարության   սննդամթերքի անվտանգության  պետական ծառայության պետ  Արթուր  Ներսիսյանը:
Ըստ   ոլորտի  պատասխանատուի՝  կրեմային արտադրանքի պահման համար անհրաժեշտ է -2–ից +4°C ջերմաստիճան: Ձվի պահման համար անհրաժեշտ է 0-ից +20°C աստիճան: Անհրաժեշտ է խուսափել անհայտ ծագման, առանց մակնշման և առանց անվտանգությունը հավաստող փաստաթղթի առկայության հավկիթ գնելուց:
 
Խոսելով   ձկնամթերքի  մասին՝ Ա.  Ներսիսյանն ասել է, որ  ձուկը համարվում է շուտ  փչացող սննդամթերք, և այն պետք է պահել ու վաճառել սառնարանային պայմաններում: Պաղեցրած ձկնամթերքը պահվում է -2-ից 0°C ջերմաստիճանում՝ առավելագույնը  48 ժամ: Պաղեցրած, ինչպես նաև պահածոյացված ձկնամթերքի վաճառքը փողոցում  արգելվում է:
 
«Բնակչությանը հորդորում ենք նաև զերծ մնալ փողոցում՝ արևի ճառագայթների տակ վաճառվող ձմերուկ գնելուց: Ձմերուկը վաճառակետերում պետք է պահել հարթակների կամ բրեզենտի վրա: Խախտելով պահման պայմանները՝ փողոցում արևի ճառագայթների տակ  ասֆալտի վրա դրված վաճառվող սննդամթերքի մեջ կարող են ներթափանցել  թունավոր  նյութեր, որն էլ   օգտագործելիս կառաջանա թունավորումներ: Վերոնշյալ ռիսկերից խուսափելու համար ծառայության կողմից պարբերաբար իրականացվում են վերահսկողական գործառույթներ, որը սկսվել է ոչ միայն արդեն իսկ շուկայահանված ապրանքների մասով, այլև մինչև վաճառք  իրականացնելը: Հատկապես՝ ձմերուկի  և  սեխի մշակությամբ զբաղվող հողօգտագործողներին ծառայության մասնագետների կողմից տրվել են ցուցումներ դրանց  աճեցման և իրացման պայմանների վերաբերյալ»,-մասնավորապես  ասել  է  Ա. Ներսիսյանը: 
 

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search