Artsakhpress

Հասարակական

Բեյրութում մեկնարկած Հայ մամուլի համահայկակական համագումարին մասնակցում են նաև Արցախից

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությամբ Բեյրութում այսօր՝ հուլիսի 2-ին, մեկնարկել է Հայ մամուլի համահայկական համագումարը, որին մասնակցում են նաև արցախյան մամուլի պատասխանատուները:

Բեյրութում մեկնարկած Հայ մամուլի համահայկակական համագումարին մասնակցում են նաև Արցախից

Բեյրութում մեկնարկած Հայ մամուլի համահայկակական համագումարին մասնակցում են նաև Արցախից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի   թղթակցի   հաղորդմամբ՝   համագումարին բացման խոսքով  հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ  Առաջինը։
Նա  նշել  է, որ   2019  թվականը   հռչակվել է  որպես Հայ մամուլի տարի։ Արամ Առաջինը  խոսել  է  առկա համահայկական քարոզչական դաշտի խնդիրների մասին, անդրադարձել   ներքին և արտաքին մարտահրավերներին:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն իր  ելույթում   ընդգծել է նաև, որ   Էլեկտրոնային լրատվությունը և հատկապես անհատական ցանցերը լեցուն են բռնություն հրահրող, թշնամություն սերմանող և անորակ լուրերով ու  մեկնաբանություններով:
Այնուհետև  Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն ընթերցել է ՀՀ  վարչապետ  Նիկոլ Փաշինյանի ողջույնի խոսքը՝  ուղղված  համագումարի  մասնակիցներին:
Համագումարին   Արցախից  մասնակցում  են   «Արցախպրես»  լրատվական  գործակալության  տնօրեն  Վահրամ  Պողոսյանը,   «Ազատ Արցախ» հանրապետական   թերթի խմբագիր Նորեկ Գասպարյանը, ՀՅԴ «Ապառաժ» պաշտոնաթերթի խմբագիր Արա Պուլուզյանը   և  Արցախի  հանրային  ռադիոյի խմբագիր Միքայել Հաջյանը։
 
Համագումարին   «Արցախպրես»  լրատվական գործակալության   տնօրեն  Վահրամ  Պողոսյանը   հանդես  է  եկել   «Արցախյան  մամուլը. մարտահրավերներ և  խնդիրներ»  թեմայով   ելույթով:
Նա  անդրադարձել  է  արցախյան մամուլի խնդիրներին, համահայկական մեդիադաշտում դրանց առանձնահատկություններին և լուծման գործում համահայկական ներուժի արդյունավետ օգտագործմանը:
Վ. Պողոսյանը  կարևորել  է  տեղեկատվական դաշտում տեխնոլոգիական առաջընթացին համահունչ քայլելը  և մասնագետների պարբերաբար  վերապատրաստումը, ինչպես  նաև  առաջնահերթությունների ճշգրտմամբ համահայկական մարտահրավերների  միասնական  օրակարգի  ձևավորումը:
«Արցախպրես»  լրատվական գործակալության տնօրենին  ընդունել է  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:
Արցախյան մամուլի ներկայացուցիչները համագումարի ընթացքում հանդես կգան ելույթներով: Միքայել  Հաջյանն ու   Արա  Պուլուզյանը կհամակարգեն տարբեր նիստերի աշխատանքները:
Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով՝ համագումարին ներկա էր  նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը:  

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search