Artsakhpress

Մշակույթ

Ամստերդամի հանրային գրադարանը համալրվել է Հայաստանի և հայ ժողովրդի պատմության մասին գրականությամբ

Ամստերդամի հանրային գրադարանում հուլիսի 2-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ գրադարանին են հանձնվել Հայաստանի, հայ ժողովրդի պատմության, հայկական մշակույթի և հոլանդահայության վերաբերյալ շուրջ չորս տասնյակ գրքեր։

Ամստերդամի հանրային գրադարանը համալրվել է Հայաստանի և հայ ժողովրդի պատմության մասին գրականությամբ

Ամստերդամի հանրային գրադարանը համալրվել է Հայաստանի և հայ ժողովրդի պատմության մասին գրականությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դիմելով արարողությանը մասնակցող գրադարանի աշխատակիցներին և ամստերդամաբնակ հայերին՝ Նիդերլանդներում ՀՀ  դեսպան Տիգրան Բալայանը վստահություն է հայտնել, որ այսուհետ գրադարանի ընթերցողները հնարավորություն կունենան առավել համապարփակ և հիմնավոր տեղեկատվություն ստանալ Հայաստանի և նրա պատմության, աշխարհասփյուռ հայության և նրա մշակութային ժառանգության մասին։
Շնորհակալություն հայտնելով Ամստերդամի հանրային գրադարանին արժեքավոր գրականություն նվիրաբերելու համար` գրադարանի գլխավոր տնօրեն Մարտին Բերենդսեն (Martin Berendse) ընդգծել է, որ այն կարևոր ներդրում է քաղաքի զարգացմանն իրենց ներդրումը բերած ժողովրդի պատմությունը և մշակույթը համաքաղաքացիներին ներկայացնելու առաքելության մեջ։

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Հայտնի է դարձել Երևան - Մոսկվա չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի պատճառը

Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան

Search