Artsakhpress

Մշակույթ

«Կինոյի տաճար» ծրագրի շրջանակներում կցուցադրվեն Փարաջանովի վերականգնված երեք ֆիլմերը

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ, հուլիսի 8-ին՝ Այրարատ (Ռոսիա) կինոթատրոնի նախասրահում, տեղի կունենա Ռոտերդամյան փառատոնի «Կինոյի տաճար» («Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չօգտագործված կադրեր) ինստալյացիա ձևաչափով ցուցահանդեսի երևանյան բացումը՝ նվիրված Ս․Փարաջանովի 95-ամյակին։

«Կինոյի տաճար» ծրագրի շրջանակներում կցուցադրվեն Փարաջանովի վերականգնված երեք ֆիլմերը

«Կինոյի տաճար» ծրագրի շրջանակներում կցուցադրվեն Փարաջանովի վերականգնված երեք ֆիլմերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի ազգային կինոկենտրոնից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ  «Կինոյի տաճար» ծրագրի շրջանակներում, արդեն հուլիսի 9-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում, կկայանա Սերգեյ Փարաջանովի վերականգնված երեք կաճամետարժ ֆիլմերի՝ «Եռաֆիլմ»-ի ցուցադրումը․«Հակոբ Հովնաթանյան» վավերագրական ֆիլմը (1967թ․,10 րոպե) նվիրված է 18-րդ դարի կեսերին Թիֆլիսում ապրած նկարչի ստեղծագործությանը, որը միջնադարից սերող հայկական հայտնի նկարչական տոհմի ամենանշանավոր ներկայացուցիչն է, «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» կարճամետրաժ ֆիլմը (1986թ․,25 րոպե)  ներկայացնում է Փարաջանովի անհատական հայացքը 19-րդ դարի ինքնուս նկարիչ-պրիմիտիվիստ՝ Նիկո Փիրոսմանիի գեղագիտական ժառանգությանը, «Կիևյան որմնանկարներ» վավերագրական ֆիլմը (1966թ․,20 րոպե)  փակվել է նկարահանումների ընթացքում: Ֆիլմից պահպանվել է միայն 10-14 րոպե։
«Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի օրերին բացվող աննախադեպ այս ցուցադրությունը հրաշալի հնարավորություն և առիթ կհանդիսանա  Երևան ժամանած օտարազգի կինոգործիչների, երևանցիների, ինչպես նաև Փարաջանովի արվեստի սիրահարների համար՝  տեսնելու և ծանոթանալու վերականգնված ու մոռացումից փրկված «Նռան գույնը» ֆիլմի վերականգնված կադրերը»,- նշեցին Ազգային կինոկենտրոնից։

Կինոկենտրոնից նաև հիշեցնում են, որ Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնը (IFFR) 2019թ․ հունվարին  ներկայացավ առնձնահատուկ, նորացված ու ժամանակակից տարրերով՝ «Կինոյի տաճար» հայկական ծրագրով, որը նվիրված էր Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին։ Ռոտերդամյան փառատոնը շարունակաբար ուսումնասիրում և ընդլայնում է աուդիո-վիզուալ պատկերների սահմանները: Եվ պատահական չէր, որ ինքնատիպ այս կինոգաղափարն ու հայկական ծրագիրը հետաքրքիր էր և համահունչ իրենց քաղաքականությանը։ 2019թ. կինո և արվեստի ցուցահանդեսային ծրագրերը, որոնք ներառում էին նաև ֆրանսիացի Ֆիլիպ Պարենոի և ժան Լյուկ Գոդարի աշխատանքները, մեկնարկեց հենց «Կինոյի տաճար»  («Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չօգտագործված կադրեր) ինստալյացիա ձևաչափով ցուցադրությամբ:

Ճակատագրի բերումով, Ս․Փարաջանովը առաջին անգամ (ընդհանրապես ոչ միայն փառատոն ) արտասահման է մեկնել Ռոտերդամի միջազգային փառատոնի հրավերով՝ 30 տարի առաջ՝ 1988 թվականին։ Դրանից ուղիղ մեկ տարի առաջ՝ 1987 թվականին Սերգեյ Փարաջանովի «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» ֆիլմը ցուցադրվել է Ռոտերդամի փառատոնում և որպես նորարարական ֆիլմ արժանացել է մրցանակի։ Ռոտերդամի փառատոնի պատասխանատուների «Կինոյի տաճար» համապարփակ ծրագրի կազմակերպումը խորհրդանշում է ևս մեկ կարևոր հոբելյան՝ կրկին Փարաջանովյան։ Վարպետի 1969 թվականին նկարած «Նռան գույնը» ֆիլմն այս տարի դարձավ 50 տարեկան։ Ռոտերդամում այս հոբելյանը նշվեց յուրահատուկ ձևով ՝ ֆիլմից դուրս մնացած ու մոռացումից դուրս բերված ու վերականգնված կադրերը՝ ինստալացիայի միջոցով ներկայացվեց հանդիսատեսին։ 
Ամիսների շարունակական աշխատանքի շնորհիվ հավաքվել և ամբողջացվել էր ցուցադրանույթը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աշխատանքային խումբը՝ տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի ղեկավարությամբ, ծրագրի մտահաղացման հեղինակ Դենիել Բըրդը տեղում նյութերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո, ձեռնամուխ եղան դրանց թվայանցման գործին։ Fixafilm ընկերության փոխնախագահ Լուկաշ Սերանկայի և իր թիմի  շնորհիվ կադրերը վերականգնվեցին և թվայնացվեցին Լեհաստանում։ «Կինոյի տաճար» ծրագրի կազմակերպմանը և իրականացմանը մեծապես աջակցել են Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի նախագահ՝ Բերո Բեյերը, ինչպես նաև  ծրագրերի գլխավոր պատասխանատու Էդվին Կարելսը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search