Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում բացվել է ԱՀ «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի վետերանների ակումբ (լուսանկարներ)

Ստեփանակերտում բացվել է ԱՀ «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի վետերանների ակումբ:

Ստեփանակերտում բացվել է ԱՀ «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի վետերանների ակումբ (լուսանկարներ)

Ստեփանակերտում  բացվել   է  ԱՀ   «Ղարաբաղ»  ֆուտբոլային  թիմի վետերանների  ակումբ (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ակումբում  ցուցադրվում  են «Ղարաբաղ»  ֆուտբոլային  թիմի  մասին   պատմող  տարբեր  տարիների լուսանկարներ, գավաթներ, մեդալներ,  գրքեր  և  ֆուտբոլին  վերաբերող  այլ  իրեր: 
«Արցախպրես»-ի  թղթակցի   հետ   զրույցւոմ   ՀՀ  և  ԱՀ   սպորտի  վաստակավոր   գործիչ,   ակումբի  ղեկավար   Ռազմիկ  Պետրոսյանն  ասել   է,  որ   թանգարանի   բացման  նպատակն   է, որպեսզի  Արցախում, Հայաստանում  և   արտերկրում   ապրող  քաղաքացիները  հնարավորություն  ունենան      ծանոթանալու  «Ղարաբաղ»  ֆուտբոլային  թիմի    գործունեությանը:
Ռ.  Պետրոսյանի  խոսքով՝     ակումբում    ցուցադրված   նմուշներն  իր  անձնական  արխիվից  են:
Նա  տեղեկացրել է, որ  ակումբի  անդամները   պայմանավորվածություն  են  ձեռք  բերել    հանրակրթական  դպրոցների    պատասխանատուների   հետ, որպեսզի    ուսումնական  տարվա   ընթացքում   աշակերտները  պարբերաբար   այցելեն  իրենց  մոտ   և  ծանոթանան  «Ղարաբաղ»  ֆուտբոլային  թիմի  դերակատարությանը:
Ռ. Պետրոսյանը  նաև  իր  պատրաստակամությունն  է  հայտնել՝   հարկ  եղած   դեպքում  թիմի  մյուս  անդամների  հետ  պարապմունքներ   անցկացնել   ֆուտբոլասերների  հետ  և  իրենց  ունեցած  փորձն ու  գիտելիքները  փոխանցել   երիտասարդ  սերնդին:
«Եթե   ուզում   ենք, որ  Արցախը    լավ   պատրաստված  ֆուտբոլիստներ  ունենա, ապա   պետք  է  անպայման մեչ ֆուտբոլային  հավաքականը    խաղա   Հայաստանի  առաջնության  «A» և  «B» խմբերում, որից    շուրջ   3  տարի  հետո   մենք  կունենանք փորձառու   ֆուտբոլիստներ»,- նշել  է  Ռ. Պետրոսյանը:
Խոսելով՝ ընթացիկ  տարվա  հունիսի 1-9-նն Արցախում  անցկացված  ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնության      մասին, մեր  զրուցակիցն  ասել է, որ    այն  կազմակերպված  էր   բարձր  մակարդակով, որը   նոր  խթան  կհանդիսանա  ֆուտբոլի  մասսայականացմանը, և  լուրջ  ուշադրություն    կդարձվի այդ  սպորտաձևի  զարգացմանը: 
Տեղեկացնենք նաև, որ    ԱՀ   «Ղարաբաղ»  ֆուտբոլային  թիմի վետերանների  ակումբը   գտնվում  է   Ստեփանակերտի  Վազգեն  Սարգսյան  25  հասցեում (Վարդագույն   շենքի  3-րդ  հարկում ):
Նշենք, որ  Լեռնային Ղարաբաղում ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1927 թվականին, որպես «Դինամո» մարզական հասարակության նախագիծ։ Այդ ժամանակահատվածում Խորհրդային Միության շատ փոքր քաղաքներ ևս ունեցել են նման կարգավիճակ։ Սակայն դա եղել է առաջին դեպքը, երբ նման ֆուտբոլային ակումբին հաջողվում էր հանդես գալ ազգային և տարածաշրջանային մրցաշարերում։ «Դինամո Ստեփանակերտ» ֆուտբոլային ակումբը 1950 թվականին կատարել է իր առաջնամուտը ԽՍՀՄ գավաթի խաղարկության մրցաշարում։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search