Artsakhpress

Հասարակական

Հադրութի «Դիզակ» պաշտոնաթերթը 85 տարեկան է

Այսօր՝ հուլիսի 4-ին, լրանում է Հադրութի շրջանային «Դիզակ» պաշտոնաթերթի 85-ամյակը:

Հադրութի «Դիզակ» պաշտոնաթերթը 85 տարեկան է

Հադրութի   «Դիզակ» պաշտոնաթերթը 85 տարեկան է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում թերթի գլխավոր խմբագիր Լիաննա  Պետրոսյանն  ասել է, որ  1934 թվականի  հուլիսի 4-ին, լույս է տեսել Ադրբեջանի ԿԿ Հադրութի շրջկոմի և շրջսովետի օրգան  «Կոլխոզնիկ» թերթը՝ 2 էջի վրա։
«Թերթի առաջին խմբագրի մասին որևէ արխիվային տեղեկություն չկա։ Հայտնի է, որ տարբեր տարիների թերթի խմբագրի պաշտոնում աշխատել են Եղիշե Համբարձումյանը, Գուրգեն Մելքումյանը, Սիմոն Միրզոյանը, Արտաշ Զախարովը, Հայկ Բալայանը։ Հայաստանի Ազգային Գրադարանում պահպանված փաստերի համաձայն՝ 1949թ թերթը տպագրվել է 2-4 էջ։ Մինչև 1955թ․ խմբագիրն էր Արշավիր Ավագյանը, նույն թվականից՝ Նորա Բաղդասարյանը։ 1959թ․ շրջանային թերթերը փակվել են և վերաբացվել 1965-ին։ 1979-1991թթ խմբագիրն էր Արփիկ Խասապետյանը, 1994-2008թթ՝ Յուրի Մադունցը, 2008-2014թթ՝ Վիտալի Պետրոսյանը:

1966թ․ մարտի 8-ին տպագրվել է Ադրբեջանի կոմունիստական կուսակցության Հադրութի շրջկոմի և աշխատավորների դեպուտատների շրջանային սովետի օրգան «ԿՈԼՏՆՏԵՍԱԿԱՆ» թերթը՝ 4 էջի վրա, որի խմբագիրն էր Էլմիր Լալայանը, ում 1969թ․ փոխարինել է Գրիգորի Մարդանյանը։ 1992-1994թ.թ. «ԴԻԶԱԿ»-ը չի հրատարակվել՝ էլեկտրաէներգիայի բացակայության, թշնամու հրետակոծությունների արդյունքում տպարանի՝ շարքից դուրս գալու և այլ պատճառներով։

1994թ-ի հոկտեմբերի 13-ին լույս է տեսել ժողովրդական պատգամավորների Հադրութի շրջանային խորհրդի օրգան «ԴԻԶԱԿ» թերթի առաջին համարը՝ 2 էջի վրա, 1995թ-ի մարտի 24-ից՝ Հադրութի շրջանի վարչակազմի օրգան՝ 2 էջի վրա, իսկ 1996թ․ օգոստոսի 26-ից առ այսօր տպագրվում է որպես Հադրութի շրջանի վարչակազմի պաշտոնաթերթ՝ հիմնականում 4 էջի վրա»,-մասնավորապես  ասել   է  Լ.  Պետրոսյանը՝   ընդգծելով, որ  1998թ․ հոկտեմբերին Արփի Վանյանի ջանքերով լույս է ընծայվել համակարգչային շարվածքով «ԴԻԶԱԿ» թերթը։
Նրա  խոսքով՝ «ԿՈԼԽՈԶՆԻԿ» թերթը տպագրվել է 800-900 տպաքանակով, Հադրութի տպարանում, «ԿՈԼՏՆՏԵՍԱԿԱՆ»-ի տպաքանակը՝ 2400, տպագրվում էր Ստեփանակերտի Լենինի անվան տպարանի Հադրութի բաժանմունքում: «ԴԻԶԱԿ»-ը տպագրվել է Ստեփանակերտի Լենինի անվան տպարանի Հադրութի բաժանմունքում, 1994-ից՝ Վ․ Ամիրջանյանի անվան Հադրութի տպարանում, «Պոլիգրաֆ» ՊՓԲԸ տպարանում, «ՍՈՆԱ» ՓԲԸ հրատարակչությունում և «ԴԻԶԱԿ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ում՝ առ այսօր՝ 4 էջի վրա՝ 400 օրինակով։

Ըստ  Լ.  Պետրոսյանի՝  ժամանակի հետ բովանդակային փոփոխության են ենթարկվել նաև թերթում տպագրվող նյութերը։
«Հադրութի շրջվարչակազմի «ԴԻԶԱԿ» պաշտոնաթերթն  այսօր  էլ   շարունակում է իր բնականոն գործունեությունը՝ ԱՀ ներքին և արտաքին քաղաքականության սկզբունքներին համապատասխան լուսաբանելով ինչպես շրջանային, այնպես և հանրապետական մասշտաբով տեղի ունեցաղ իրադարձությունները, տեղեկատվական ծառայություն մատուցելով շրջանի բնակչությանը, տպագրելով ընթերցողների ստեղծագործությունները։ Թերթը տպագրվում է որպես երկշաբաթաթերթ՝  էջերի քանակը՝ 4, տպաքանակը՝ 400։  Թերթի համարներում լուսաբանվում են պետական և ազգային տոները, համայնքների ղեկավարների հաշվետվությունները, շրջվարչակազմի խորհրդի նիստերի համառոտ արձանագրությունները, գյուղատնտեսության, մշակույթի, կրթական և այլ ոլորտների առնչվող հարցեր։ Առանձին հոդվածներով անդրադարձ է կատարվում զոհված, անհայտ կորած և հաշմանդամ ազատամարտիկներին, դիրքապահ զինվորներին։ Պարբերաբար ներկայացվում է Հադրութի շրջանի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մարզա-մշակութային կյանքը, վեր են հանվում նաև սոցիալական խնդիրներ»,-ավելացրել  է   թերթի  խմբագիրը։
«Արցախպրես» լրատվական գործակալությունը շնորհավորում է թերթի խմբագրակազմին՝ մաղթելով   նորանոր ձեռքբերումներ  և   անխոնջ  աշխատանք:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search