Artsakhpress

Սփյուռք

Հայ միլիոնատիրոջ կինը կդառնա Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի որդու կնքամայրը

Բրիտանիայի բնակիչները սպասում են թագավորական ընտանիքում մեծ իրադարձությանը. հուլիսի 6-ին տեղի կունենա արաքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի առաջնեկի մկրտությունը։

Հայ միլիոնատիրոջ կինը կդառնա Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի որդու կնքամայրը

Հայ միլիոնատիրոջ կինը կդառնա Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի որդու կնքամայրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս ուրախալի իրադարձությունը հերթական մարտահրավերը կդառնա միապետական ավանդույթներին. ամուսինները որոշել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ լուսանկարներիչներին թույլ չտալ  եկեղեցի մուտք գործել, ինչն իսկական սկանդալ է դարձել։ Միջոցառմանը ներկա կլինեն զույգի ամենամտերիմ հարազատներն ու ընկերները, հայտնում է News.am-ը։
Միջոցառմանը ներկա կլինի նաեւ Մեգան Մարքլի վաղեմի ընկերուհին՝ Սերենա Ուիլյամսը։ Այժմ թենիսի աստղը գտնվում է Մեծ Բրիտանիայում եւ մասնակցում է Ուիմբլդոնի մրցաշարին։ Բրիտանացի լրագրողներին հաջողվել է պարզել, որ հենց մարզիկը կդառնա փոքրիկ Արչիի կնքամայրերից մեկը։
Серена Уильямс с мужем на свадьбе Меган и Гарри
Մարքլն ու Սերենան շատ մտերիմ են. նրանք ընկերացել են դեռ այն շրջանում, երբ Մեգանը կարիերա էր սկսում կինոյում եւ այդ ժամանակներից ընկերական հարաբերություններ են պահպանում։ Սերենան հրավիրված էր արքայազնի ու Մեգանի հարսանիքին, ավելի ուշ մասնակցել է նաեւ Baby Shower տոնին, որը Մարքլը Նյու Յորքում կազմակերպել էր ի պատիվ ապագա երեխայի։
Երկրորդ կնքամայր կդառնա Մեգան Մարքլի եւս մեկ ընկերուհի՝ ոճաբան Ջեսիկա Մալրունին։ Իսկ արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի որդու կնքահայրեր կլինեն Հարրիի վաղեմի ընկերը՝ Մարկ Դայերը, ինչպես նաեւ Մարկուս Անդերսոնը, որը ծանոթացրել է Մեգանին ու Հարրիին։
Супруги хотят оградить сына от всеобщего внимания
Աստղային զույգի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել են, որ Մեգանի եւ Հարրիի համար շատ կարեւոր է պահպանել մկրտության գաղտնիությունը։ Նրանք երազում են լուռ ընտանեկան տոն կազմակերպել, այդ պատճառով արարողությանը հրավիրված է միայն մեկ լուսանկարիչ, որի լուսանկարները հետագայում կհրապարակվեն լրատվամիջոցներում։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Search