ՌԴ-ում մեդիաբիզնեսի ոլորտում ամենամյա ազգային մրցանակաբաշխության Գրան պրին («Ռուսաստանի մեդիամենեջեր-2019») շնորհվել է «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի, ինչպես նաև Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին:
Մարգարիտա Սիմոնյանը Ռուսաստանի լավագույն մեդիամենեջեր է ճանաչվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է Tert.am-ը, նրա գլխավորած լրատվամիջոցների սոցիալական նախագծերը բարձր գնահատականի են արժանացել լրագրողական հանրության կողմից:
Այդ նախագծերի շարքում են հետխորհրդային տարածքում մեդիաոլորտի մասնագետներին միավորող Sputnik Pro-ն, ինչպես նաև դժվար ճակատագիր ունեցող երեխաներին նոր ընտանիք գտնելու հարցում օգնող «Գտի՛ր ինձ, մայրի՛կ» հաղորդումը և մի շարք այլ նախագծեր:
Աղբյուրը նկատում է, որ գլխավոր մրցանակը Սիմոնյանին շնորհելու հարցում մեդիաոլորտի փորձագետների որոշման վրա ազդեցություն է ունեցել նաև նրա ակտիվ մասնակցությունը լրագրողԻվան Գոլունովի գործին:
Առաջին անգամ պատմության մեջ Գրան պրին շնորհվել է միանգամից երկու մարդու. Սիմոնյանից բացի պարգևատրվել է նաև կինոռեժիսոր, պրոդյուսեր Ֆյոդոր Բոնդարչուկը: