Artsakhpress

Ռազմական

ՀՀ Նախագահ Սարգսյանն այցելել է Սյունիքի մարզի մարտական դիրքեր

Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է տեղի մարտական դիրքեր:

ՀՀ Նախագահ Սարգսյանն այցելել է Սյունիքի մարզի մարտական դիրքեր

ՀՀ Նախագահ Սարգսյանն այցելել է Սյունիքի մարզի մարտական դիրքեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  ՀՀ նախագահը ողջունել է սահմանապահներին և նշել, որ խորհրդանշական է Սահմանադրության օրը սահմանին գտնվելը:
«Գուցե իմաստն այն է, որ ձեզնից յուրաքանչյուրը պաշտպանում է ոչ միայն սահմանը, այլև Սահմանադրությունը: Դուք պաշտանում եք մեր Հայրենիքը, ձեր հարազատներին, ձեր մտերիմներին, մեզ բոլորիս, ինչի համար շնորհակալ ենք: Իհարկե, պետք էր 1,5 ժամ բարձրանալ այս բարձունքը, որպեսզի տեսնենք ձեզ»,-ասաց ՀՀ նախագահը:
Արմեն Սարգսյանը կարևորեց սահմանապահների աշխատանքը՝ ընդգծելով, որ անձնուրաց իրականացնում են իրենց ծառայությունը՝ լինի ամառվա շոգ, թե ձմեռվա ցուրտ: ՀՀ նախագահը սահմանապահներին մաղթեց հաջողություն, բարի ծառայություն:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Search