Artsakhpress

Մշակույթ

Բաբելոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում

Հնագույն քաղաք Բաբելոնը, որը գտնվում է ժամանակակից Իրաքի տարածքում, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:

Բաբելոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում

Բաբելոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Որոշումը կայացվել էր ուրբաթ Բաքվում ընթացող Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 43-րդ նիստի ընթացքում, հայտնել է ՄԱԿ-ի Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպությունը, փոխանցում է news.am-ը:
Բաբելոնը Միջագետքի քաղաքներից մեկն է, որը գտնվում է Աքքադի պատմական շրջանում: Այն Հին աշխարհի կարեւոր քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրոնական կենտրոն էր: Միեւնույն ժամանակ այն դարձել էր առաջին մեգապոլիսը՝ մարդկության հնագույն պատմության խոշորագույն քաղաքներից մեկը:
Բաբելոնի մասին առաջին հիշատակումը թվագրվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակին: Ներկայումս քաղաքի փլատակները գտնվում են Բաղդադից 90 կմ հեռավորության վրա: Փլատակների տարածքը կազմում է 10 ք/կմ: Դրանից միայն 15 տոկոսի տարածքում են անցկացվել հնագիտական պեղումներ:
Բաքվում ընթացող Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 43-րդ նիստի ընթացքում քննարկվել է այդ ցուցակում ներառվելու նպատակով 35 օբյեկտների թեկնածությունը, հաղորդում է միջազգային կազմակերպությունը: Ինչպես հայտնել է Agence France-Presse-ը, 40 տարվա ընթացքում Իրաքը ձգտել է, որ Բաբելոնը ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Քաղաքի թեկնածությունը հինգ անգամ մերժվել է կամզակերպության կողմից: Տեւական ժամանակաշրջանում երկրի տարածքում ընթացել են մարտական գործողություններ արմատական իսլամիստների դեմ:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Հայտնի է դարձել Երևան - Մոսկվա չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի պատճառը

Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան

Search