Իրանի մայրաքաղաքում ցեմենտ տեղափոխող բեռնատարը բախվել է այդ երկրում Ռուսաստանի դեսպանի նստավայրի արգելապատնեշին։ Նախնական տվյալներով՝ դա եղել է պատահարի արդյունք, դիտավորություն չի եղել։
Իրանում բեռնատարը հարվածել է Ռուսաստանի դեսպանի նստավայրի դարպասներին, կա զոհ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, բեռնատարը, որ բեռնված է եղել 9 տոննա ցեմենտով, դուրս է եկել վարորդի վերահսկողությունից, բախվել է դեսպանության դարպասներին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Այլ տուժողների մասին տեղեկություններ չկան։