Artsakhpress

Մշակույթ

Անում են ինչ-որ բաներ, լռում ենք, մարսում, աշխարհն էլ ընդունում է. Գագիկ Գինոսյանը՝ Լուվրում ադրբեջանական գորգերի ցուցադրության մասին

Ֆրանսիական Լուվրում տեղի կունենա «ադրբեջանական գորգերի ցուցադրություն» Ադրբեջանի նախաձեռնությամբ:

Անում են ինչ-որ բաներ, լռում ենք, մարսում, աշխարհն էլ ընդունում է. Գագիկ Գինոսյանը՝ Լուվրում ադրբեջանական գորգերի ցուցադրության մասին

Անում են ինչ-որ բաներ, լռում ենք, մարսում, աշխարհն էլ ընդունում է. Գագիկ Գինոսյանը՝ Լուվրում ադրբեջանական գորգերի ցուցադրության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍTert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցին, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը նշել է, որ այս հարցում ՀՀ-ն պետք է լինի աչալուրջ և իրականացնի մշակութային հստակ քաղաքականություն՝ ներկայացնելով աշխարհին հայկական մշակույթը:
 
Հարցին՝ պետական մակարդակով ի՞նչ պետք է անի ՀՀ-ն՝ ադրբեջանական ցուցահանդեսի հետ կապված, Գինոսյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ նախևառաջ ուսումնասիրել է պետք, թե ինչ ցուցահանդես է լինելու, ինչ ցուցանմուշներ են ներկայացվելու: Պետք է հստակ փաստերով ներկայացնել՝ որոնք են հայկական, գորգագործության որ դպրոցից են այդ գործերը: Պետք է լինեն փաստեր, այլ ոչ էմոցիոնալ կոչեր»:
 
Ըստ նրա՝ հստակ մշակութային քաղաքականություն է պետք վարել:
 
«Մենք շատ լուրջ բացթողումներ ունենք այս ոլորտում: Հայկական գորգագործության մասին մենք չունենք լիարժեք աշխատություն, միայն ասում ենք, որ խալի բառն առաջացել է հայկական կալի, հալի բառի արաբերեն տառադարձումից: Բառը ծագել  Կարին քաղաքի անվանումից, իսկ Կարինն ինքնին արհեստների, հատկապես գորգագործության խոշոր կենտրոն էր»,-նշել է նա:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԳագիկ Գինոսյանի խոսքով՝ նախևառաջ պետք է բարեփոխումներ լինեն մշակույթի ոլորտում, որովհետև դրանով է դաստիարակվում ապագայի քաղաքացին: ՀՀ-ն իր վարած մշակութային քաղաքականությամբ պետք է նպաստի հայկական մշակույթի արգացմանը, աշխարհում հայ մշակույթի տարածմանը, ներկայացմանը, հանրահռչակմանը.

«Շուտով Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակն է, բայց բացի 1-2 գիտաժողովներից, որոնք նեղ գիտական շրջանակների համար են, մեր երկիրը որևէ երկրում, որևէ մեկին իր հզոր մշակույթը չի ներկայացնում: Փորձի որևէ մեկը պաշտոնական այցով գնա Թուրքիա ու հրաժարվի Աթաթուրքի գերեզմանին ծաղկեպսակ դնելուց: Ինչո՞ւ մեր պաշտոնական արարողակարգում չկան նմանատիպ այցեր, Կոմիտասի, Մաշտոցի շարականների, Նարեկացու լսումներ և այլն:
 
Երբ մենք մեր մշակույթին այսպես ենք վերաբերվում, բնականաբար, ադրբեջանցին էլ իր նավթադոլարներով կգրանցի Քոչարին ՅՈՒՆԵՍԿՕ-ում, և մենք կլռենք: Ես մի քանի անգամ բարձրաձայնեցի այս խնդիրը, սակայն ինձ սկսեցին հեռուստաեթերների չհրավիրել, որովհետև ես իրենց պես չէի մտածում: Իրենք ասում էին՝ ցույց տանք հայկական և ադրբեջանական քոչարիների տարբերությունը, սակայն ես ասում էի, որ եթե դուք արդեն տարբերության մասին եք խոսում, դուք կասկածի տակ եք դնում ընդհանրապես քոչարիի հայկական լինել-չլինելու հարցը: Եթե մենք շարունակենք այս տեսանկյունից վարել նման քաղաքականություն, ապա ճիշտ են ադրբեջանցիները:
Ասում են՝ ապրանքդ փողոցում մի թող, ուրիշին էլ գող մի անվանի: Եթե մենք անտեր ենք թողել, չենք հետևում, դրա մասին հրապարակումներ չունենք, գիտական աշխատություններ չունենք, մշակումներ չունենք, եթե չենք ներկայացնում աշխարհին որպես հայկական, երբ բոլոր հիմքերը ունեն, ապա այդ պարագայում ինչի՞ մասին է խոսքը: Անում են ինչ-որ բաներ, լռում ենք, մարսում ենք, աշխարհն էլ ընդունում է»:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search