Ֆրանսիայի Մարտիգ քաղաքի հանրահայտ «Մարտիգի Հոլ» սրահում տեղի է ունեցել «Խաղաղություն և ազատություն Արցախին» խորագրով համերգ: Այն կազմակերպվել էր շրջանի հայկական կազմակերպությունների նախաձեռնությամբ և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (ՍՍԱՖ) հարավային մասնաճյուղի համագործակցությամբ: