Հանրահայտ բոսսա-նովա երաժշտական ուղղության հիմնադիրներից մեկը՝ բրազիլացի Ժուան Ժիլբերտուն, հեռացել է կյանքից:
Մահացել է բոսսա-նովայի «հիմնադիր-հայրը»՝ Ժուան Ժիլբերտուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, հայտնում է BBC-ն՝ մանրամասնելով, որ երաժիշտը 88 տարեկան էր:
Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հաստատել է նրա որդին:
«Հայրս հեռացավ կյանքից: Նրա պայքարը վեհ էր»,-գրել է տղամարդը՝ չմանրամասնելով մահվան պատճառը:
Ժուան Ժիլբերտուն համարվում է բոսսա-նովայի հիմնադիր հայրերից: Նա իր երաժշտական կարիերայի ընթացքում թողարկել է ավելի քան 20 ալբոմ և մի քանի անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի: