Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը:
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը: Yerkir.am-ի փոխանցմամբ,«Ոսկե ծիրանն» այս տարի ունի նոր տարբերանշան, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ տարին անցկացվող իրադարձությանը: Այն մինիմալիստական է, ներկայացնում է հայերեն «Ծ» տառը: Այդ տառի միջոցով լոգոյի հեղինակը փորձել է ստանալ փառատոնի խորհրդանիշ համարվող ծիրանը: