Artsakhpress

Հասարակական

Մարտունիում նախատեսվում է բացել գյուղմթերքի շուկա

ԱՀ Մարտունի քաղաքի Լեոնարդ Պետրոսյանի անունը կրող փողոցում, որը նախկին շուկայի տարածքն էր, նախատեսվում է գյուղմթերքի նոր շուկա բացել:

Մարտունիում նախատեսվում է բացել գյուղմթերքի շուկա

Մարտունիում   նախատեսվում  է   բացել   գյուղմթերքի   շուկա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  ասել է  Մարտունու  փոխքաղաքապետ  Վադիմ  Դանիելյանը՝  տեղեկացնելով, որ   օրենքով սահմանված կարգի  համաձայն՝  2018  թվականին   տարածքը  սեփականացրել    է  Մարտունի  քաղաքի  բնակիչ  Արտակ Սարգսյանը: Շուկայի   շահագործման   ժամկետը  դեռ   պարզ  չէ:

Մարտունի քաղաքում տարիներ շարունակ   գյուղմթերքի շուկա չլինելու պատճառով շրջանի  գյուղերի բնակիչները, ինչպես նաև շրջիկ մեքենաները գյուղմթերք վաճառելու  համար  միշտ  ստիպված են  լինում    շրջել   քաղաքի  բակերում    կամ   հիմնարկ- ձեռնարկություններում:
Խոսելով՝ շուկայի  տարածքի   սեփականատեր  Ա.  Սարգսյանի  հետ,  նա  ասել է, որ  գյուղական բնակավայրերից և այլ  տեղերից   գյուղմթերքի վաճառք իրականացնողները շուկան  բացելուց  հետո  հնարավորություն կունենան  նորմալ պայմաններում   վաճառել  իրենց  բերք  ու  բարիքը:
Շուկան   կունենա հոսանքով, ջրով  և  այլ  հարմարություններով  ապահովված   բաց   առևտրային    ութ   տաղավար:  Մեր  զրուցակիցն  ասել  է, որ   տաղավարները  զբաղեցնելու  համար   վաճառողների  համար նախատեսված   են      մատչելի  գներ:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով կլինիկակական ախտանշանները

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Search