Artsakhpress

Մշակույթ

Օգոստոսին «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում կազմակերպվելու է միջազգային գիտաժողով. Վահան Տեր-Ղևոնդյան

ԱՀ նախագահի հետ քննարկել ենք «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում առաջիկայում իրականացվելիք ծրագրերը:

Օգոստոսին «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում կազմակերպվելու է միջազգային գիտաժողով. Վահան Տեր-Ղևոնդյան

Օգոստոսին   «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում  կազմակերպվելու  է     միջազգային  գիտաժողով. Վահան Տեր-Ղևոնդյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի  հետ   հանդիպումից  հետո   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում    այս   մասին   ասել  է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:
Նա     տեղեկացրել է, որ  օրերս  իր   հրամանի  համաձայն՝   «Մատենադարան-Գանձասար»-ի  տնօրեն   է  նշանակվել     կառույցի   ժամանակավոր  տնօրենի  պաշտոնակատար  Արամ  Թորոսյանը. նա  ընտանիքով   Երևանից  տեղափոխվել   և   բնակվում  է  Արցախում:
Խոսելով  առաջիկա    միջոցառումների  մասին՝  մեր  զրուցակիցը   նաև ասել  է. «Նախատեսում  ենք  օգոստոսի  վերջին    կենտրոնում  կազմակերպել  «Հայոց   արևելից  կողմանք. պատմություն  և  մշակույթ»  խորագրով  միջազգային  գիտաժողով:  Ծրագրի  ընթացքում   կհնչեն    18  զեկույցներ,   ինչպես  նաև  կկազմակերպվեն    այցելություններ  դեպի  Արցախի  պատմամշակութային  վայրեր, կլինեն  նաև  հանդիպումներ  ԱՀ  ղեկավարության  հետ: Գիտաժողովը   մեծ  հնարավորություն  է  ևս  մեկ  անգամ  հասարակության    ուշադրությունը   հրավիրելու  պատմական, բանասիրական, մշակութաբանական   և այլ   խնդիրների  վերհանմանը, ուսումնասիրմանը    և  ներկայացմանը»:
Ըստ  Վահան Տեր-Ղևոնդյանի՝ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոն  այցելողների  թիվը  տարեցտարի  ավելանում  է,  և   եթե   առաջին  տարին իրենք  ունեցել  են  11  հազար այցելու, երկրորդ  տարին՝  14,   երրորդ  տարին՝  17, ապա  չի   բացառվում, որ    2019  թվականին   այդ  թիվը   կհասնի  18-20  հազարի:
«Մատենադարան    հաճախողները  հնարավորություն  ունեն   հայերեն, ռուսերեն  և  անգլերեն բացատրություններ  լսելու:  Մեծ  ցանկություն  ունենք, որպեսզի   «Մատենադարան-Գանձասար»-ի այցելուների   մեծ  մասը  լինեն  արտերկրից  ժամանածներ. այդ   ուղղությամբ մենք  աշխատանքներ  ենք  իրականացնում: Բացի  գիտաժողովների  և  ցուցահանդեսների  կազմակերպումից, նաև    մեծ  կարևորություն  ենք  տալիս  գրքերի  շնորհանդեսներին:   Ինչպես  Մայր  Մատենադարանում, այնպես  էլ  Արցախում  մենք  ցանկանում  ենք  ունենալ     հիմնական   և   ժամանակավոր ցուցադրություններ:  Այդ  կերպ  «Մատենադարան-Գանձասար»-ը     կդառնա   գիտական   ու  մշակութային  հարցերի  քննարկման մի  հարթակ, որը   կնպաստի  կենտրոնի  հետագա   զարգացմանը»,-ավելացրել  է   Վահան Տեր-Ղևոնդյանը: 

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Հայտնի է դարձել Երևան - Մոսկվա չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի պատճառը

Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան

Search