Artsakhpress

Տնտեսական

Արցախում գործող թեթև արդյունաբերության առաջին և խոշոր ընկերությունն ամփոփել է հնգամյա գործունեության արդյունքները. կստեղծվի 100-150 նոր աշխատատեղ

Արցախում գործող թեթև արդյունաբերության առաջին և խոշոր «Գրեյթ Փարթներս» («Great Partners») ընկերությունը արդեն հինգ տարի է արդյունավետ գործունեություն է իրականացնում:

Արցախում գործող թեթև արդյունաբերության առաջին և խոշոր ընկերությունն ամփոփել է հնգամյա գործունեության արդյունքները. կստեղծվի 100-150 նոր աշխատատեղ

Արցախում գործող թեթև արդյունաբերության առաջին և խոշոր ընկերությունն ամփոփել է հնգամյա գործունեության արդյունքները. կստեղծվի 100-150 նոր աշխատատեղ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընկերության աշխատակազմի ղեկավար Նելլի Բաղդասարյանն ասել է, ներկայումս ունեն մոտ 300 աշխատակից:
 
«Այսօր մեր դերձակների ամսական միջին աշխատավարձը կազմում է 100-120 հազար դրամ: Այս ընթացքում մենք կարողացել ենք լուծել աշխատակիցներին ամենօրյա սննդով ապահովման հարցը, ինչը մեծապես նպաստում է ժամանակի արդյունավետ օգտագործմանը և ավելի շատ արդյունքի ստեղծմանը: Այս համատեքստում նախատեսվում է նաև սեփական միջոցներով կառուցել մանկապարտեզ և ուսումնական հաստատություն` աշխատակիցների երեխաների համար»,- մանրամասնել է Ն. Բաղդասարյանը:
Մեր զրուցակցի խոսքով` Արցախում արտադրվող հագուստը գոհացնում է եվրոպացի պատվիրատուներին, ինչը հնարավորություն է տալիս գրանցել բարձր արտադրողականություն և օրեցօր ավելացնել պատվերների քանակը: Հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված` «Գրեյթ Փարթներս»-ը առաջիկայում նախատեսում է ստեղծել 100-150 նոր աշխատատեղ: Այս ուղղությամբ 2019-2020 թթ.-ին ընկերության կողմից կկատարվեն մեծ ներդրումներ, որոնք հնարավորություն կտան ավելացնել աշխատակիցների քանակը:
Ն. Բաղդասարյանի խոսքով` ընկերության հնգամյակին նվիրված` օրերս կազմակերպվել էր տոնական միջոցառում, որի ժամանակ անդրադարձ է կատարվել զարգացման ծրագրերին միտված մի շարք հարցերի:
Ի դեպ, օրերս ընկերություն է այցելել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը: Նրանք կարևորել են ընկերության գործունեությունն ու թեթև արդյունաբերության զարգացման ներկա միտումներն ու հեռանկարները:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Search