Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն մեկնաբանել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում ՌԴ նախագահին ուղղված հայհոյախառն արտահայտությունները:
Ներողությունը բավարար չէ. Նինո Բուրջանաձեն` «Ռուսթավի-2»-ի հաղորդավարի հայհոյանքի մասին
«Դա պարզապես անքաղաքավարություն չէր, այլ ծրագրավորված սադրիչ գաղափար, որպեսզի վերջնական պառակտում մտցվի ռուս-վրացական հարաբերություններում»,- ասել է Բուրջանաձեն: