Artsakhpress

Սպորտ

Մխիթարյանը վերսկսել է մարզումները Արսենալի կազմում

Լոնդոնի «Արսենալը» այսօր վերսկսել է մարզումները և պատրաստվում է նոր մրցաշրջանին։

Մխիթարյանը վերսկսել է մարզումները Արսենալի կազմում

Մխիթարյանը վերսկսել է մարզումները Արսենալի կազմում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ևս վերսկսել է մարզումները թիմի հետ։ Armsport.am-ի փոխանցմամբ, 30-ամյա կիսապաշտպանը Facebook-յան իր պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի հետ՝ կատարելով հետևյալ գրառումը․ 
«Նոր մրցաշրջանը սարերի հետևում չէ։ Անհամբերությամբ սպասում եմ մեկնարկին»։ 
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2019-2020 թվականների մրցաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 9-ին։ «Էնֆիլդում» «Լիվերպուլը» ընդունելու է առաջնության նորեկներից «Նորվիչին»։ «Արսենալը» մեկնարկային տուրի իր հանդիպումը անց է կացնելու օգոստոսի 11-ին։ Մխիթարյանն ու ընկերները ԱՊԼ-ում պայքարը կսկսեն «Նյուքասլի» հետ արտագնա խաղով։ 

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Հայտնի է դարձել Երևան - Մոսկվա չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի պատճառը

Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան

Search