Artsakhpress

Սփյուռք

ԱՄՆ կոնգեսական Ջեքի Սփիրն ու Քիմ Քարդաշյանը համատեղում են Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ծավալուն հարցազրույց է տվել The Wall Street Journal-ին, որում նաև ասել է, որ ցանկանում է Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձնել իր առաքելությունը։

ԱՄՆ կոնգեսական Ջեքի Սփիրն ու Քիմ Քարդաշյանը համատեղում են Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը

ԱՄՆ կոնգեսական Ջեքի Սփիրն ու Քիմ Քարդաշյանը համատեղում են Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՔիմը, ով զբաղվում է ԱՄՆ-ում քրեական արդարադատության բարեփոխումների հարցերով, ասում է, որ ցանկանում է ուշադրությունը կենտրոնացնել ցեղասպանությանն ու վերջերս հաղորդագրություն է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսային՝ Ջարեդ Քուշներին, ով նաև նախագահի խորհրդականն է՝ խնդրելով քննարկել հարցը, փոխանցում է panorama.am-ը:
«Ես ցանկանում եմ այն (ցեղասպանության ճանաչումը․-խմբ․) դարձնել իմ առաքելությունը։ Հայրիկս շատ կհպարտանար»,-ասել է Քիմը՝ նկատի ունենալով ամերիկահայ իրավաբան Ռոբերտ Քարդաշյանին։
WSJ–ը նաև հայտնում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով Քիմ Քարդաշյանին է զանգահարել կոնգրեսական Ջեքի Սփիրը՝ ակնկալելով այս հարցում Քարդաշյան-Ուեսթի աջակցությունը։ Եթե դու կարողանաս հասնել նրան, որ նախագահը ճանաչի ցեղասպանությունը, այն կլինի բեկումնային՝ Կոնգրեսում ցեղասպանության բանաձևերի ընդունման համար»,-ասել է Ջեքի Սփիրը Քարդաշյանին։
Նշվում է, որ 3 օրից Քարդաշյանը լինելու է Սպիտակ տանը՝ քննարկելու քրեական արդարադատության հետ կապված հարցերը և խոստացել է նաև անդրադառնալ Հայոց ցեղասպանության հարցին։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Search