Artsakhpress

Հասարակական

Գիտնականները գտել են աստվածաշնչյան Սեկելաղ քաղաքը

Իսրայելցի հնագետները կարծում են, որ իրենց հաջողվել է գտնել աստվածաշնչյան տեքստերում հիշատակվող Սեկելաղ քաղաքը, որտեղ Դավիթը ապաստան գտավ Սավուղ թագավորի հետապնդումներից, ասվում է գիտնականների հայտարարությունում:

Գիտնականները գտել են աստվածաշնչյան Սեկելաղ քաղաքը

Գիտնականները գտել են աստվածաշնչյան Սեկելաղ քաղաքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԵրկրի հարավում հետազոտողները հայտնաբերել են փղշատցիների բնակավայրերի ավերակներ, իսկ դրանց վերեւում՝ ավելի ուշ շինություններ եւ Դավիթի տիրապետության ժամանակաշրջանի արտեֆակտներ՝ ամայացման հետքերով, հայտնում է News.am-ը։
«Սեկելաղի որոնումներում 12 վարկած է առաջադրվել... Բայց այս տեղերից ոչ մեկում միմյանց փոխարինող փղշտացիների բնակավայրերի եւ Դավիթ թագավորի ժամանակաշրջանի բնակավայրերի նշաններ չեն հայտնաբերվել։ Դրանք գտնվել են միայն  Խիրբեթ ար-Ռաիի պեղումներում»,- ասված է մամլո ամփոփագրում։
Փղշտացիների շերտում, որը թվագրվում է մ.թ.ա. XII-XI դարերով, գիտնականները հայտնաբերել են «զանգվածեղ քարե շինությունների մնացորդներ, աշխատանքի գործիքներ, ամանեղեն եւ ճրագներ։
«Փղշտացիների քաղաքի մնացորդների վրա հայտնաբերվել է Դավիթ թագավորի ժամանակների գյուղատնտեսական բնակավայր (մ.թ.ա. X դար)։ Դրա պատմությունն ընդհատել է հզոր հրդեհը, որը ոչնչացրել է շինությունները։ Տարբեր վայրերում գտնվել են մոտ հարյուր խեցե ամաններ»,- իրենց գտածոները նկարագրում են գիտնականները։
Հայտնագործությունն արել են Երուսաղեմի Հրեական համալսարանի, Մաքուորիի համալսարանի (Ավստրալիա) եւ Իսրայելի Հնությունների վարչության գիտնականները։
Սեկելաղը բազմիցս հիշատակվել է հինկտակարանային տեքստերում։ Անհուս թագավորը քաղաքը բնակության համար ներկայացրել է Դավիթ թագավորին, որտեղ ինքն էլ թագավոր է օծվել։ Աստվածաշնչում նկարագրվում է նաեւ Սեկելաղի վրա ամաղիքացիների հարձակումը, որոնք այն հրի են մատնել եւ գերեվարել բնակիչներին։

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Հայտնի է դարձել Երևան - Մոսկվա չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի պատճառը

Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան

Search