Artsakhpress

Տնտեսական

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել են պետբյուջեի մուտքերը. ԱՀ ֆինանսների նախարարություն

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 30 միլիարդ 9 միլիոն 800 հազար դրամ` պլանավորված 26 միլիարդ 900 միլիոն դրամ ցուցանիշը գերազանցելով 11.6 %-ով կամ 3 միլիարդ 109 միլիոն 800 հազար դրամով:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել են պետբյուջեի մուտքերը. ԱՀ ֆինանսների նախարարություն

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել են պետբյուջեի մուտքերը. ԱՀ ֆինանսների նախարարություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ նշելով, որ նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել են 11.3 %-ով կամ 3 միլիարդ 54 միլիոն 100 հազար դրամով:
Ընդ որում, պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով և կատարվել հարկ վճարողներին սպասարկող բոլոր ստորաբաժանումների կողմից:
Աղբյուրի հաղորդմամբ՝ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 24 միլիարդ 871 միլիոն 900 հազար դրամը կամ 82.9 %-ն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search