Artsakhpress

Սպորտ

Ստեփանակերտի մարզադաշտում ընթանում են Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացման փորձեր. բացման արարողությանը կլինեն անակնկալներ

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում ընթանում են Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացման նախապատրաստական փորձեր:

Ստեփանակերտի մարզադաշտում ընթանում են Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացման փորձեր. բացման արարողությանը կլինեն անակնկալներ

Ստեփանակերտի   մարզադաշտում     ընթանում  են   Համահայկական 7-րդ ամառային խաղերի  անցկացման փորձեր. բացման  արարողությանը   կլինեն  անակնկալներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն  ասել   է, որ   փորձերը    կշարունակվեն  մինչև  հուլիսի   25-ը,  իսկ  հուլիսի   27-ից  կլինեն  գլխավոր  փորձերը. այն   կտևի    մինչև  օգոստոսի   5-ը:
Օգոստոսի  6-ին  Ստեփանակերտում  տեղի     կունենա    Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման  հանդիսավոր   արարողություն:
«Փորձերն    ընթանում են  լավ: Բացման  արարողությունը  լինելու  է չափազանց  գեղեցիկ, սպասվում  են  հետաքրքիր  անակնկալներ: Մասսայական  տեսարաններում  ընգրկված  է  լինելու   շուրջ    1500 մասնակից՝  պարողներ, դերասաններ, կամավորականներ, որոնց  հետ   խաղերի  գլխավոր  ռեժիսորն  այժմ  փորձեր է անցկացնում»,-ավելացրել   է  Ի. Զաքարյանը: 
Խոսելով  մարզադաշտի  պայմանների  մասին՝ նա ասել է, որ  մարզադաշտը  փոքր  է:
Ըստ  Ի. Զաքարյանի՝ ներկայումս   համահայկական  խաղերի  համաշխարհային կոմիտեի  ներկայացուցիչների  մասով իրենք   ունեն   4-5  հազար  հրավիրատոմսի պատվեր: Փորձում  են  մարզադաշտն  այնպես  օգտագործել, որ     բացման  արարողությանը կարողանա մասնակցել    7-8  հազար  հանդիսատես: Խաղերի  բացման  արարողությանն   ընդգրկված  է  լինելու  7-8   հազար  մարդ՝ շքերթի, ստեղծագործական  խմբի  և   այլ  մասնակիցներ:
«Խնդրին  լուծում  տալու  համար    նախատեսում  ենք   տեղադրել   երկու  մեծ  էկրան, որոնցով  ուղիղ    հեռարձակում ենք  ապահովելու: Դրանք    կտեղադրվեն Վերածննդի  հրապարակի   աջ  և  ձախ   կողմերում:  Այն  մարդիկ  ովքեր  հնարավորություն  չեն  ունենա  մտնելու      մարզադաշտ, գոնե   հրապարակից կկարողանան   հետևել բացման  արարողությանը:  Մարզադաշտի   մուտքն  ազատ   է  լինելու»,-մասնավորապես  ասել է  մեր  զրուցակիցը: 
 Համահայկական 7-րդ ամառային խաղերի   գլխավոր  մրցավար  Դերենիկ  Գաբրիելյանի  խոսքով՝  խաղերի   մեկնարկը  տրվելու   է Արցախից, հետո   այն  շարունակվելու  է   ՀՀ-ում:
«Ֆուտբոլային    խաղերն     անց  են  կացվելու  Ստեփանակերտի, Մարտունու, Ասկերանի  և  Մարտակերտի նորակոռույց  մարզադաշտերում, որոնք    համապատասխանում են   ժամանակակից    չափանիշներին:  Պետք  է  նշեմ, որ    ինչպես  ԱՀ-ում, այնպես էլ ՀՀ-ում կան մարզադահլիճների պակաս:  Եթե  մենք ուզում ենք համահայկական  խաղերը   զարգացնել,   պետք  է  մտածել նոր  մարզաբազաներ  ստեղծելու մասին: Ստեղծվել  են կառավարական  հանձնաժողովներ, ովքեր  զբաղվում  են   հենց  այդ  հարցերով: Համահայկական  խաղերին  արդեն  գրանցվել  են  350-ից  ավել  մրցավարներ, որոնցից    150-ը  կմասնակցեն   շքերթին»,-մասնավորապես  ասել է   Դ. Գաբրիելյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search