Artsakhpress

Քաղաքական

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

1997թ.-ին Արցախում անցակցված արտահերթ նախագահական ընտրություններին, մասնավորապես Մարտունու շրջանի Ճարտար ու Խնուշինակ համայնքների բնակիչները, Սամվել Բաբայանի ձևակերպմամբ, «գլխի վրա կանգնեցին» և, անտեսելով իշխանության ցանկությունները, իմ թեկնածության օգտին ավելի քան 90 տոկոս քվե ապահովեցին, սակայն ձայների հաշվարկի ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովները ընտրության արդյունքները կեղծեցին՝ ի օգուտ Արկադի Ղուկասյանի՝ նշելով, որ դա Սամվել Բաբայանի ցանկությունն է, իսկ այն ժամանակ «կոմանդույուշի»-ի ասածը չգրված օրենք էր բոլորի համար:

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում պատմեց «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը՝ անդրադառնալով վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հնչեցրած այն հայտարարությանը, որ եթե անգամ ամբողջ Ղարաբաղն էլ գլխի վրա կանգնի, Արայիկ Հարությունյանը նախագահ չի դառնալու:

«Բարեբախտաբար, 1997թ.-ի դառը իրականությունն Արցախում վաղուց հիշողություն է դարձել: Մեզ հաջողվել է քաղաքական դաշտի ձևավորման գործընթացի հիմքերն ամրապնդել իրավական դաշտում, որտեղ քաղաքացու քվեն արժեք է: Արդյունքում մենք ունենք նոր որակի մտածողությամբ անկախության սերունդ, որը մերժում է բռնապետական ռեժիմը: Բացի դրանից, մեզ համար անհասկանալի է մնում Բաբայանի և իր կողմնակիցների կողմից «Ազատ հայրենիք» կուսակցությանը և նրա առաջնորդին անընդհատ ու անհիմն թիրախավորելը: Քանի որ ի սկզբանե հայտարարել ենք, որ կողմ ենք օրենքի շրջանակում իրականացվող ցանկացած նախաձեռնության, հետևաբար, որևէ կերպ չենք խոչընդոտել ստորագրահավաքի աշխատանքներին: Խմբակցությունը երբևէ քննարկում չի անցկացրել նախաձեռնության հանդեպ որևէ դիրքորոշում հայտնելու նպատակով:

Փոխարենը մենք տեսնում ենք դժգոհություններ ունեցող հանրային հատվածի մոբիլիզացման աշխատանքներ՝ ուղղված անպատասխանատու քայլերի մղման և հակաօրինական ճանապարհով իշխանության զավթման նախապատրաստմանը: Ուստի պարտավոր էինք հայտարարել, որ սահմանադրական կարգի տապալման որևէ փորձ թույլ չենք տալու»,- ասել է Ա. Թովմասյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ քաղաքական դաշտ մտնելու բազմաթիվ օրինական ճանապարհներ կան և, հատկապես, այնպիսի արտաքին մարտահրավերներ ունեցող երկրում, ինչպիսին Արցախն է, չի կարելի ներքին անկայունության վտանգներ ստեղծել:

«Մարտին Լյութերն ասում է, որ բոլորը կարող են հերոսանալ, եթե ցանկանում են ծառայել ժողովրդին, բայց ես կշարունակեի միտքը. հերոսից հակահերոս դառնալն ընդամենը մեկ քայլ է: Չի կարելի վրեժի վրա իշխանություն կառուցել, քանի որ ինչպես կասեր ականավոր քաղաքական և պետական հնդիկ գործիչ Գանդին, այդ ճանապարհով կառուցված երկիրը կույր է: Մենք ընդդիմության հետ մշտապես ունեցել ենք առողջ քաղաքական հարաբերություններ՝ բացի քաղաքական մշակույթի ձևավորումից, հարցերի հարց համարելով մեր պետության և ժողովրդի շահը: Ուստի, օգտվելով առիթից, մեկ անգամ ևս ցանկանում եմ ողջախոհության ու սթափության կոչ անել»,- նշել է Ա. Թովմասյանը:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search