Artsakhpress

Ռազմական

ՊԲ հրամանատարը «Տիգրանակերտ» զորավարժարանում հետևել է զորավարժության մարտական հրաձգության փուլին

ՊԲ-ում անցկացվող կիսամյակային ամփոփիչ ստուգումների շրջանակում, հուլիսի 10-ին «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող առանձին մոտոհրաձգային բրիգադներից մեկի հետ անցկացված գումարտակային մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը, որի ընթացքին հետևում էր նաև ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:

ՊԲ հրամանատարը «Տիգրանակերտ» զորավարժարանում հետևել է զորավարժության մարտական հրաձգության փուլին

ՊԲ հրամանատարը «Տիգրանակերտ» զորավարժարանում հետևել է զորավարժության մարտական հրաձգության փուլին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ուժեղացված մոտոհրաձգային գումարտակը, հրամանատարի մտահղացման համաձայն բերվել է մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի, զբաղեցրել կենտրոնացման շրջան, նախապատրաստվել առաջիկա մարտակա գործողություններին, և, մարտ վարելով առաջնային դիրք մխրճված հակառակորդի դեմ, կանգնեցրել վերջինիս ու անցել հարձակման` վերջնական արդյունքում վերականգնելով առաջնագիծն ու զբաղեցնելով նպաստավոր բնագծեր:
Զորախաղերի արդյունքում ոչ միայն ստուգվել է անձնակազմի պատրաստության աստիճանը, այլև կատարելագործվել է ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցության մակարդակը, հրամկազմի կառավարման ունակությունները, իսկ անձնակազմը ձեռք է բերել հավելյալ դաշտային վարժվածություն, հաստիքային զենքն ու մարտական տեխնիկան կիրառելու ունակություններ, ինչպես նաև բարոյակամային կայուն հատկանիշներ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Ռուսատանը, որպես պետություն թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հարցն անարդար լուծում ստանա. Կոնստանտին Զատուլին

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Փաշինյանը տեղում կոշտ պատասխանել է Ալիևին

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Search