Artsakhpress

Սփյուռք

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները խոչընդոտելը կրոնական ազատության խախտում է. Թուրքիայի ՍԴ

Թուրքիայի Սահմանադրական դատարանը հրապարակել է հիմնավորում, թե ինչու է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների հետաձգումը համարել «կրոնական ազատության խախտում»: 

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները խոչընդոտելը կրոնական ազատության խախտում է. Թուրքիայի ՍԴ

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները խոչընդոտելը կրոնական ազատության խախտում է. Թուրքիայի ՍԴ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍՀիմնավորումը լրացնում է Սահմանադրական դատարանի մայիսի 22-ին հրապարակած որոշումը, ըստ որի՝ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի անգործունակ լինելու շրջանում պատրիարքական ընտրությունների կազմակերպումը թուրքական իշխանությունների կողմից խոչընդոտելը որակել էր  որպես «կրոնական ազատության խախտում»: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Դատարանի հիմնավորման մեջ ներկայացված են պատրիարք Մութաֆյանի՝ հիվանդության պատճառով անգործունակ ճանաչվելու շրջանից մինչ օրս տեղի ունեցած իրադարձությունները:
«Հայ համայնքի համար շատ կարևոր գործունեություն իրականացնող պատրիարքի ընտրությունները 10 տարուց ավելի է, ինչ հայ համայնքի կամքին հակառակ, անընդհատ հետաձգվում են: Կրոնի և հավատքի հետ կապված հարցերի վերաբերյալ որոշումները միայն տվյալ կրոնի և հավատքի ներկայացուցիչները իրավունք ունեն կայացնելու»,- նշված է հիմնավորման մեջ:
2019թ. մարտի 8-ին պատրիարք Մութաֆյանի մահից հետո սկսվել է մի գործընթաց, որը պետք է ավարտվի նոր պատրիարքի ընտրություններով: Հուլիսի 4-ին Կ.Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նա ղեկավարելու է պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վրաստանում հայ վարորդներին հարվածել են, վնասել բեռնատարները, դեսպանատունը մանրամասներ է հաղորդում

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Անտրամաբանական է մարդուն օժտել ընտրվելու իրավունքով, միևնույն ժամանակ չանդրադառնալ նրա ընտրելու իրավունքին. Աշոտ Ղուլյանը՝ Սամվել Բաբայանի՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկի մասին

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search