Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ը պատանդ է վերցրել Եվրոպայի անկախությունը. Շամհանի

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին կոչ է արել Եվրոպային ներկայանալ ԱՄՆ-ի դեմ եւ թույլ չտալ, որ դրա ինքնիշխանությունը դառնա Վաշինգտոնի միակողմիանի քաղաքականություն պատանդը,

ԱՄՆ-ը պատանդ է վերցրել Եվրոպայի անկախությունը. Շամհանի

ԱՄՆ-ը պատանդ է վերցրել Եվրոպայի անկախությունը. Շամհանի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին  հաղորդում է Tasnim-ը:
«Այսօր ԱՄՆ-ը պատանդ է վերցրել Եվրոպայի անկախությունը, եւ ԵՄ-ի պետությունները պետք է ներկայանան ԱՄՆ-ի միակողմանի մոտեցման դեմ իրենց ինքնությունն ու անկախությունը պաշտպանելու համար»,-հայտարարել է Շամհանին Ֆրանսիայի նախագահի գլխավոր խորհրդական Էմանուել Բոնի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նաեւ քննադատել է ԵՄ երկրները Համատեղ գործողությունների համալիր ծրագրի դրույթները պահպանելու հարցում անգործության եւ միջուկային գործարքի նկատմամբ ԱՄՆ-ի ապակառուցողական քաղաքականությանը հակազդելու ոչ բավարար վճռականության մեջ: «Միակողմիանի գործողություններ կատարելու դարաշրջանն ավարտվել է»,-հավելել է Շամհանին՝ նախազգուշացնելով ԵՄ երկրներին, որ Իրանն այլեւս չի պատրաստվում իրագործել ՀԳՀԾ-ը միակողմանի կարգով:
Իր կողմից ֆրանսիացի գործիչը նշել է, որ գտնվում է Իրանում ոչ որպես միջնորդ եւ չի տիրապետում որեւէ տեղեկատվության ԱՄՆ-ից:
Բոնը նաեւ նշել է, որ Իրանի ուժը, ազդեցությունն ու դիրքը զգալիորեն ամրապնդվել են վերջին 20 տարիների ընթացքում՝ չնայած ԱՄՆ-ի հետ հակազդեցությանը: Նա հավելել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փնտրում է համատեղ նախաձեռնություններ Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմը դադարեցնելու համար:
Ֆրանսիացի դիվանագետը նաեւ հայտնել է Փարիզի պատրաստակամությունը Իրանի հետ համագործակցույթունը շարունակելու առումով՝ հաշվի առնելով անհերքելի դերն ու ազդեցությունը տարածաշրջանում Սիրիայում, Եմենում, Իրաքում եւ Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու համար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վրաստանում հայ վարորդներին հարվածել են, վնասել բեռնատարները, դեսպանատունը մանրամասներ է հաղորդում

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Անտրամաբանական է մարդուն օժտել ընտրվելու իրավունքով, միևնույն ժամանակ չանդրադառնալ նրա ընտրելու իրավունքին. Աշոտ Ղուլյանը՝ Սամվել Բաբայանի՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկի մասին

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search