Artsakhpress

Հասարակական

Ամենամեծ կանխամտածված սպանության գործողությունը XX դարում. Իսրայելի դեսպանը՝ Ցեղասպանության մասին

Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան ԷլիավԲելոցերկովսկին 1915-ին Թուրքիայում հայերի կոտորածները համարում է 20-րդ դարի պատմության ամենամեծ կանխամտածված սպանության գործողությունը: 

Ամենամեծ կանխամտածված սպանության գործողությունը XX դարում. Իսրայելի դեսպանը՝ Ցեղասպանության մասին

Ամենամեծ կանխամտածված սպանության գործողությունը XX դարում. Իսրայելի դեսպանը՝ Ցեղասպանության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՀայաստանում Իսրայելի դեսպանը նման տեսակետ հայտնեց Երևանում Իսրայելի անկախության 71-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը` լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լրագրողի հարցին`Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հնարավո՞ր է արդյոք փոփոխություն լինի, մանավանդ այն պարագայում, երբ դեսպանը այցելել է Ծիծեռնակաբերդ:
«Դա սարսափելի ողբերգություն էր,դա 20-րդ դարի պատմության և մարդկության պատմության ամենամեծ կանխամտածված սպանությունն էր: Հրեաները, հատկապես, այն մարդիկ, ովքեր ապրում են Իսրայելում, շատ ակտիվ հանդես են գալիս դրա դեմ, և դա նաև քննարկվել է մեր խորհրդարանում»,- ասաց դեսպանը:
Լրագրողը նկատեց, որ դեսպանը չի օգտագործում ցեղասպանություն բառը, և դեսպանը նշեց, որ դա բառի որոնման հարց չէ: Նա շեշտեց, որ իսկապես սարսափելի ողբերգություն է, պետք է քննարկել այդ պատմությունն ու ուսումնասիրել դա, որ նման  ողբերգություններ չկրկնվեն:
Անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի հետ հարաբերություններն արդյոք չե՞ն խանգարի համագործակցությանը՝ նա նշեց, որ Իսրայելը, ինչպես Հայաստանը ունի իր հետաքրքրությունները, իր հարաբերությունները շատ երկրների հետ, և այդ հարաբերությունները բաղկացած են տարբեր բաղադրիչներից: Դեսպանը դա միանգամայն նորմալ համարեց: «Մենք Հայաստանի հետ հարաբերությունները տեսնում ենք որպես առաջնային և կամրապնդենք որքան հնարավոր է ավելի շատ»,- շեշտեց դեսպանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Search