Artsakhpress

Քաղաքական

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ջուդի Չուի՝ Արցախի վերաբերյալ «Ռոյս-Էնգելի» առաջարկը պաշտպանող լրացումը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուի լրացումն ի պաշտպանություն Արցախի վերաբերյալ «Ռոյս-Էնգելի» առաջարկի։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ջուդի Չուի՝ Արցախի վերաբերյալ «Ռոյս-Էնգելի» առաջարկը պաշտպանող լրացումը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ջուդի Չուի՝ Արցախի վերաբերյալ «Ռոյս-Էնգելի» առաջարկը պաշտպանող լրացումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն իր Twitter-ում:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է լրացման ընդունումը, որը վերաբերում է զորքերի շփման գծից դիպուկահարներին հեռացնելուն եւ ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացմանը։ Նշենք, որ նախաձեռնության համաձայն՝ առաջարկվում էր նաեւ սահմանների երկայնքով տեղակայել հատուկ տեխնիկա՝ լոկատորներ, որոնք կորոշեն հրադադարի ռեժիմը խախտողին:
«Ռոյս-Էնգելի» առաջարկները, որոնք առաջին անգամ առաջադրվել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախկին նախագահ Էդ Ռոյսի եւ ներկա նախագահ Էլիոթ Էնգելի կողմից 2015-ի աշնանը, ստացել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամի աջակցությունը։

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Հայտնի է դարձել Երևան - Մոսկվա չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի պատճառը

Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան

Search