Artsakhpress

Միջազգային

Լոնդոնը հավաստել Է Որմզդի նեղուցում բրիտանական նավը կանգնեցնելու՝ Թեհրանի փորձը

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը հավաստել Է, որ իրանական կատերները փորձել են կանգնեցնել բրիտանական առեւտրական նավը Որմզդի նեղուցում:

Լոնդոնը հավաստել Է Որմզդի նեղուցում բրիտանական նավը կանգնեցնելու՝ Թեհրանի փորձը

Լոնդոնը հավաստել Է Որմզդի նեղուցում բրիտանական նավը կանգնեցնելու՝ Թեհրանի փորձը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 11-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարությունը: 

«Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի Montrose ֆրեգատը հարկադրված Է եղել տեղ բռնել իրանական նավերի եւ British Heritage առեւտրական նավի միջեւ եւ անել բանավոր նախազգուշացում, որից հետո նրանք հետ են դարձել»,- հաղորդել են իշխանությունները: Ինչպես նշել են գերատեսչությունում, միջադեպին մասնակցել են իրանական երեք, այլ ոչ թե հինգ կատրեներ:

 Հուլիսի 10-ին CNN հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուներ, հաղորդել Էր, որ հինգ կատերներ, որոնք կարող Էին պատականել Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմին (Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր), փորձել են կանգնեցնել բրիտանական լցանավը Որմզդի նեղուցում: 

Վերջին երկու ամսում մի քանի նավթատար լցանավեր են հարձակման ենթակվել Պարսից ծոցի տարածաշրջանում: ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան հարձակումների մեջ մեղադրում են Իրանին, որը ժխտում Է այդ մեղադրանքները: Հունիսի 20-ին Իրանի զինված ուժերը խոցել են մի ամերիկյան անօդաչու՝ մեղադրելով, որ այն խախտել Է երկրի օդային տարածությունը, ինչը լարվածության հերթական շրջափուլի Է հանգեցրել, հաղորդել ՏԱՍՍ-ը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վրաստանում հայ վարորդներին հարվածել են, վնասել բեռնատարները, դեսպանատունը մանրամասներ է հաղորդում

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Անտրամաբանական է մարդուն օժտել ընտրվելու իրավունքով, միևնույն ժամանակ չանդրադառնալ նրա ընտրելու իրավունքին. Աշոտ Ղուլյանը՝ Սամվել Բաբայանի՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկի մասին

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search