Artsakhpress

Սփյուռք

Հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի բարձրագույն կոչում է շնորհվել

ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին հաստատության պրոֆեսորի կոչում է շնորհել:

Հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի բարձրագույն կոչում է շնորհվել

Հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի բարձրագույն կոչում է շնորհվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Աճեմօղլուն ինստիտուտի բարձրագույն կոչմանն է արժանացել գիտության և բարձրագույն կրթության ոլորտներում իր առանձնահատուկ ձեռքբերումների համար»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ասված է ինստիտուտի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության մեջ:

Տնտեսագետն իր հերթին թվիթերյան էջում հրապարակում է արել՝ շնորհակալություն հայտնելով ուսումնական հաստատությանը բարձր գնահատականի մասին: Նա հայտարարել է հաստատությունում գիտամանկավարժական գործունեությունը շարունակելու մասին:

Հայտնի է, որ Աճեմօղլուն ծնվել է 1967թ.՝ ստամբուլահայերի ընտանիքում: 1989թ. նա ավարտել է Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանը, Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցում գիտությունների դոկտորի կոչում է ստացել: Վերջին 15 տարվա ընթացքում Աճեմօղլուն գիտական և դասախոսական գործունեություն է ծավալում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: Մի քանի տարի շարունակ նա դիտարկվել է տնտեսագիտության ոլորտում հեղինակավոր Նոբելյան մրցանակի հավակնորդ: 


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Հայտնի է դարձել Երևան - Մոսկվա չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի պատճառը

Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան

Search